Ներքին 1 ամիս առաջ - 17:09 07-10-2026

«Հրաշք այգի» ռեստորանի կենդանիների պահման տարածքից գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։

Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։
ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։

Ամենից շատ դիտված

20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ