Արտաքին
Ֆրանսիան առանց վերապահումների պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը․ Մակրոն
12:10 12-11-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բաց նամակ է հղել ժողովրդին, որում ընդգծել է «անզուսպ հակասեմականության անտանելի վերածննդի» դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ այդ երևույթն «անհանդուժելի» անվանելով։
Բաքուն խստորեն դատապարտում է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները
11:25 12-11-2023
Պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սուբհանիի՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությունները՝ դրանք անվանելով սադրիչ։
Իրանի նախագահը Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու 10 առաջարկ է ներկայացրել
10:10 12-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 10 որոշում և հրատապ առաջարկներ։
Թրամփի նախկին խորհրդականը կարծում է՝ Ուկրաինայում պատերազմը գրեթե ավարտված է
09:36 12-11-2023
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը գրեթե ավարտված է։
Արաբական երկրների լիգան և ԻՀԿ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից որոշում են պահանջում՝ Իսրայելի ագրեսիային վերջ տալու համար
09:07 12-11-2023
Գագաթնաժողովի մասնակիցները նաև պահանջել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից հետաքննել Իսրայելի կողմից այդ զենքերի կիրառումը։
Գերմանիան 2024 թվականին կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
23:52 11-11-2023
Bild-ի տվյալներով՝ այժմ չորս միլիարդ եվրոյի փոխարեն կհատկացվի ութ միլիարդ եվրո։
Լոնդոնում ցույց է կազմակերպվել՝ հաջակցություն պաղեստինցիների
21:35 11-11-2023
Լոնդոնում ցույց է կազմակերպվել՝ հաջակցություն պաղեստինցիների
Մակրոնը կայցելի Ղրղզստան
20:13 11-11-2023
Այս մասին հայտնել է Ղրղզստանի ղեկավար Սադիր Ջապարովի մամուլի ծառայությունը։
Թուրքիայում երկրաշարժ է եղել
18:40 11-11-2023
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հունգարիայում Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ազգային խորհրդակցություն կանցկացնեն
17:40 11-11-2023
Հունգարիայում կայանալիք ազգային խորհրդակցության հարցերից մեկը նվիրված կլինի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցությանը։
Էրդողանը քննադատել է Գազայի հարցում Արևմուտքի դիրքորոշումը
17:23 11-11-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսրայելին աջակցող արևմտյան երկրների դիրքորոշումը վախկոտության և անազնվության դրսեւորում է։
Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակին
17:08 11-11-2023
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակինՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ոգեկոչել է 1918 թվականի զինադադարը:
ԵՄ-ն կարող է թույլ տալ Մոլդովային միանալ միությանն՝ առանց Մերձդնեստրի
16:13 11-11-2023
Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյկսն ասել է, որ հույս ունի, որ Մերձդնեստրի խնդիրը կլուծվի մինչև հանրապետության միանալը ԵՄ-ին։
Ռայիսին իսլամական երկրներին կոչ է արել Պաղեստինի հարցում վճռական որոշում կայացնել
15:50 11-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել իսլամական երկրների ղեկավարներին Պաղեստինի հարցում հաստատուն որոշում կայացնել և իրականացնել այն։
Օկուպացված Հադրութի շրջանում հայկական եկեղեցի է ավերվել. Caucasus Heritage Watch
14:54 11-11-2023
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին:
Նյու Յորքի քաղաքապետը կասկածվում է Թուրքիայի կառավարության հետ կապեր ունենալու մեջ
14:33 11-11-2023
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն առգրավել են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի բջջային հեռախոսները՝ ընտրարշավի համար միջոցների հավաքման վերաբերյալ հետաքննության շրջանակում։
Մակրոնը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել
14:16 11-11-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գազայի հատվածում հրադադրի կոչ է արել՝ դա համարելով մերձավորարեւելյան հակամարտության «միակ լուծումը»։
Գազայի ամենամեծ հիվանդանոցում վիրահատությունները դադարեցվել են
13:52 11-11-2023
Գազայի խոշորագույն հիվանդանոցը դադարել է վիրահատություններ իրականացնել՝ վառելիքի ամբողջական սպառման հետևանքով։
Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ
13:38 11-11-2023
Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի բախումների հետևանքով զոհերի թիվն ավելանում է:
Ռայիսին պնդել է՝ ԱՄՆ-ն խանգարել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը
13:23 11-11-2023
Միացյալ Նահանգները խանգարել է հրադադարին Գազայում, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ։
Կիևում հզոր պայթյուններ են տեղի ունեցել, հայտարարվել է օդային տագնապ
12:10 11-11-2023
Կիևում հայտարարված օդային տագնապի ֆոնին հզոր պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Վաշինգտոնը և Պեկինը պայմանավորվել են աշխուժացնել շփումները տնտեսական հարցերում
11:56 11-11-2023
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ուրբաթ հայտնել է, որ պայմանավորվել է Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի հետ տնտեսական հարցերում «շփումներն աշխուժացնելու» մասին։
Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Կատրին Կոլոննայի և Անն Իդալգոյի հետ
11:45 11-11-2023
Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։
Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկում է առաքելություն ուղարկել Հայաստան
11:08 11-11-2023
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը կոչ է արել առաքելություն ուղարկել Հայաստան՝ փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը։