Արտաքին 2 տարի առաջ - 11:32 21-01-2024

Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը պատմել է իր ախտորոշման մասին

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն պատմել է, որ դիսլեքսիայի պատճառով առաջացած խնդիրներունի:

«Իմ պատանեկության տարիներին ինձ մոտ ախտորոշեցին ծանր դիսլեքսիա, 15 տարի առաջ ինձ համար դժվար կլիներ նման հարցազրույց տալ։ Բայց քրտնաջան աշխատանքի և պարապմունքների արդյունքում ես գրեթե ամբողջությամբ ազատվել եմ խոսքի հետ կապված թերություններից։ Սակայն դրանք կրկին հայտնվում են հոգնածության և սթրեսի պահերին, և հետո ինձ դժվար է հաղթահարել դրանք»,- ասել է նա Le Parisien թերթին տված հարցազրույցում։

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «դա, սակայն, չի ազդում միջազգային բանակցություններում աշխատանքի, արդյունավետության, փոխանակումների վրա»։

Դիսլեքսիան սովորելու խանգարում է, որն արտահայտվում է ընթերցանության հետ կապված մշտական դժվարություններով: Հակառակ տարածված կարծիքի, դիսլեքսիան մարդու բնածին հատկանիշ է և ոչ թե վատ սովորելու կամ ցածր ինտելեկտի հետևանք:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան