Արտաքին 2 տարի առաջ - 16:52 21-01-2024

Իրանն առաջիկա 3 տարվա ընթացքում կատարելագործված արբանյակակիր կստեղծի

News.am-ի փոխանցմամբ՝ Իրանը առաջիկա երեք տարիների ընթացքում կատարելագործված արբանյակակիր կստեղծի, որը արբանյակներ կուղարկի գեոստացիոնար ուղեծիր Երկրից 36 հազ․ կիլոմետր բարձրության վրա, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի տիեզերական բաժնի հրամանատար, գեներալ Ալի Ջաֆարաբադին, հաղորդում է Tasnim-ը։

Ջաֆարաբադին ողջունել է տեղական Soraya արբանյակի հաջող արձակումը, որն ուղարկվել է երկրամերձ ուղեծիր (LEO) «Qaem-100» արբանյակակիր հրթիռի միջոցով:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը 11 րոպեում հաջողությամբ արբանյակն ուղեծիր են դուրսբերել Երկրից 750 կիլոմետր բարձրության վրա՝ պինդ վառելիքով աշխատող, եռաստիճան «Qaem-100» արբանյակակրի միջոցով։

Գեներալ Ջաֆարաբադին նշել է, որ թեև «Qaem-100»-ը շահագործման է հանձնվել գործառնական ցիկլի համար, սակայն ԻՀՊԿ-ն հաջորդ տարի կիրականացնի «Qaem-105»-ի փորձարկումը:

Ըստ գեներալի, առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանը փորձարկելու է «Qaem-120» արբանյակակրի արձակումը, որը նախատեսվում է ուղեծիր ուղարկել Երկրից 36 հազար կիլոմետր բարձրության վրա։

Գեներալը նշել է, որ Իրանը ունի տեխնիկական նոու-հաու-ներ՝ բարդ պինդ վառելիքի շարժիչներ արտադրելու համար, որոնք կարող են դիմակայել շատ բարձր ջերմաստիճանի ու ճնշման և հագեցած են բարձր ճշգրտության բոցամուղներով։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրանական առաջին ռազմական արբանյակը՝ Noor-I-ը, արձակել է 2020 թվականի ապրիլին, իսկ Noor-II-ը՝ 2022 թվականի մարտին:

Դրանք ուղեծիր են դուրսբերվել «Qassed» արբանյակակրի միջոցով, որը նախագծել և արտադրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան