Մամուլ 4 տարի առաջ - 08:08 03-02-2022

Հայաստանի ընդերքի 100-ից ավելի տարվա պաշարները կսպառենք 10-15 տարվա ընթացքում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե այսպես շարունակվի, 10-15 տարվա ընթացքում մենք կմնանք ձեռնունայն. 100 տարվա պաշարները կսպառենք, անվերադարձ վնաս կհասցնենք շրջակա միջավայրին, մոտակա գյուղերին ու համայնքներին, որտեղ կսկսվի հայաթափման պրոցես: Այսպիսի մտահոգություն ունի «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը:

Երեկ, անդրադառնալով Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու՝ Նիկոլ Փաշինյանի և «Գեոպրոմայնինգ Գոլդ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի վերջին շրջանի հայտարարություններին, Ադամյանը մասնավորապես ասել է. «Վերջերս վարչապետը խոսեց նոր պղնձաձուլարան կառուցելու մասին։ Գիտենք, որ ԽՍՀՄ տարիներին Քաջարանում եղել է պղնձաձուլարան, բայց քանի որ խնդիրներ են ծագել՝ կապված մարդկանց առողջության պահպանման հետ, ձուլարանը փակվել է։ Սա բավականին լուրջ արտադրություն է, լուրջ արտանետումներով, որը պահանջում է մեծ գումարներ, լուրջ ներդրումներ, որպեսզի տեխնիկական այնպիսի միջոցներ ներդրվեն, որ շրջակա միջավայրը պաշտպանված լինի։ Բայց նախատեսվում է, որ այս պղնձաձուլարան կբերվի ՀՀ ամբողջ պղինձը, գունավոր մետաղները և ամբողջ գործունեությունը պետք է կատարվի այդտեղ։

Ծավալներն ահռելի են. բացի դրանից, եթե այդպես շարունակվի, ապա 10-15 տարվա ընթացքում մենք կմնանք ձեռնունայն, չենք ունենա այլևս ոչ մի բան, կտանք այն մարդկանց, ովքեր բիզնեսով են զբաղվում, և կնստենք դատարկ տաշտակի առաջ։ 100 տարվա պաշարները կսպառենք, անվերադարձ վնաս կհասցնենք շրջակա միջավայրին, մոտակա գյուղերին ու համայնքներին, որտեղ կսկսվի հայաթափման պրոցես։ Սա բավականին մտահոգիչ է մեզ համար։ Այդ մտահոգությունները մենք արտահայտել ենք նաև ԶՊՄԿ-ին ուղղված մեր նամակների մեջ, որոնք այդպես էլ մնացին անպատասխան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին