Արտաքին
Վրաստանը Ուկրաինայից ապացույցներ է պահանջում իր տարածքով պատժամիջոցային ապրանքների մաքսանենգության վերաբերյալ
15:24 05-04-2022
Ուկրաինական ռազմական հետախուզության տվյալներով՝ վրացական հատուկ ծառայություններն իբր գաղտնի կապեր ունեն ՌԴ համապատասխան ծառայությունների հետ՝ Վրաստանի տարածքով ապրանքների մաքսանենգության համար:
Վրաստանը լրջորեն հետ է մնացել հիմնական ժողովրդավարական սկզբունքներից. Եվրախորհրդարան
14:57 05-04-2022
Եվրախորհրդարանը հրապարակել է նոր հաշվետվություն Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ, որն ընդգրկում է 2020-2022 թվականները:
ԱՄՆ-ը ցանկանում է Կիևին տրամադրել հակատանկային Switchblade կամիկաձե-դրոններ. Bloomberg
14:34 05-04-2022
Հրթիռները կտրամադրվեն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախագծի շրջանակներում, որի ֆոնդը կազմում է մոտ 300 մլն դոլար:
ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանին պետպարտքը վճարել Արևմուտքում սառեցված միջոցներով
14:16 05-04-2022
ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչի խոսքով, պարտքերի վճարումները կօգնեն կրճատել ՌԴ բյուջեի այլ ծախսային հոդվածների ֆինանսավորումը, այդ թվում՝ բանակի։
«Ռոսկոմնադզորը» Վիքիպեդիայից պահանջում է հեռացնել պատերազմի մասին տեղեկատվությունը
13:38 05-04-2022
«Ռոսկոմնադզոր»-ը Վիքիպեդիային մեղադրում է «համացանցային ռեսուրսի օգտատերերին բացահայտ կեղծ տեղեկություններով նպատակաուղղված ապատեղեկացնելու մեջ»:
Ռուս դպրոցականներին կպատմեն պատժամիջոցների դրական ազդեցության մասին. «Կոմերսանտ»
12:48 05-04-2022
Ռուսաստանյան դպրոցներում դասեր կանցկացվեն «Հակառուսական պատժամիջոցները և դրանց ազդեցությունը երկրի տնտեսության վրա» թեմայով։
Կիևն ակնկալում է Վրաստանի ԱԳՆ նոր ղեկավարի լիակատար աջակցությունը ՌԴ ագրեսիային հակազդելու հարցում
12:30 05-04-2022
Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի քանի անգամ հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ:
Հունգարիայում գնացքը բախվել է ավտոմեքենային, կան զոհեր
12:12 05-04-2022
Գնացքը բախվել է պիկապին, որի հետևանքով 22 ուղևոր տեղափոխող վագոնը դուրս է եկել ռելսերից: Ըստ տեղական լրատվական կայքի, վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ:
ԱՄՆ-ը մարտ ամսին հիպերձայնային հրթիռ է փորձարկել. CNN
11:55 05-04-2022
Lockheed Martin ընկերության կողմից մշակված հրթիռի հեռահարությունը 300 մղոն է (մոտ 482 կիլոմետր), իսկ բարձրությունը՝ 65 հազար ֆուտ (մոտ 20 կիլոմետր)։
Ռուսաստանը հարձակումների է պատրաստվում Ուկրաինայի արևելքում և հարավում. Սպիտակ տուն
11:33 05-04-2022
Ռուսաստանը կարող է օգտվել մարտավարական ցանկացած հաջողությունից՝ այն որպես ձեռքբերում ներկայացնելու և նախկին ռազմական ձախողումները քողարկելու համար, ասել է Սալիվանը:
Ֆինլանդիայի մաքսատունը Էրմիտաժի և Տրետյակովյան պատկերասրահի նկարներով երեք ֆուրգոն է կալանավորվել
10:44 05-04-2022
Ֆինլանդիայի հետ սահմանին ձերբակալված ցուցանմուշները ցուցադրվել են Իտալիայի երկու թանգարաններում՝ Միլանում և Ուդինեում:
Գերմանիան «ժամանակավորապես ազգայնացնում է» գերմանական Gazprom Germania-ն
10:25 05-04-2022
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն այս քայլի անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Gazprom Germania-ն կառավարում է երկրի գազային կարևորագույն ենթակառուցվածքը։
Airbnb-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
10:02 05-04-2022
Airbnb-ն առցանց հարթակ է ամբողջ աշխարհում կարճաժամկետ վարձակալությամբ մասնավոր բնակարաններ փնտրելու համար:
ԱՄՆ-ը ձգտելու է հասնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցմանը . Փսակի
09:42 05-04-2022
Նախագահ Ջո Բայդենն անհեթեթ է համարում, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ է, ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։
Վրաստանում անհեթեթ են անվանել ՌԴ-ում ապրանքների մաքսանենգության վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները
09:24 05-04-2022
ՌԴ-ի դեմ արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների սահմանումից հետո Վրաստանն առաջին իսկ օրվանից ապրանքների խիստ հսկողություն է իրականացնում բոլոր անցակետերում, նշել են Վրաստանի ֆիննախից։
Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է «ամիսներ» տևել
09:06 05-04-2022
«Հաջորդ փուլը կարող է ամիսներ կամ ավելի երկար տևել»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Կանադան հայտարարել է ՌԴ-ի և Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին
23:59 04-04-2022
Սահմանափակումներ կսահմանվեն ինը ռուսների և ինը բելառուսների նկատմամբ՝ Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության խախտումներին նպաստելու և թույլ տալու համար։
Կադիրովը հայտարարել է Ուկրաինա մեկնող կամավորների երկրորդ խմբի պատրաստման մասին
23:34 04-04-2022
Կամավորների առաջին խումբն արդեն ճանապարհ է ընկել՝ պաշտպանելու մեր պետության սահմաններն ու շահերը։ Մենք հավաքում ենք երկրորդ խումբը»,- հաղորդել է Չեչնիայի ղեկավարը։
Լավրովը նշել է Պուտինի և Զելենսկու հանդիպման պայմանը
23:25 04-04-2022
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ֆրանսիան կարտաքսի մոտ 30 ռուս դիվանագետի
23:03 04-04-2022
Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։
ՌԴ-ն կասեցնում է վիզաների պարզեցված տրամադրման վերաբերյալ մի շարք պայմանագրեր
22:42 04-04-2022
Փոփոխությունները, մասնավորապես, կվերաբերեն պաշտոնական պատվիրակությունների անդամներին և լրագրողներին վիզաների տրամադրման ընթացակարգին։
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է խնդրել Բուչայի դեպքերի պատճառով
22:14 04-04-2022
Ռուսաստանը երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է խնդրել՝ կապված Կիևի շրջանի Բուչա քաղաքում տեղի ունեցածի հետ։
Բայդենը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է խոստացել
21:57 04-04-2022
Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը նախատեսո՞ւմ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։
«Այո, ես մտադիր եմ պատժամիջոցներ ավելացնել»,- պատասխանել է քաղաքական գործիչը։
Գերմանիան արտաքսում է տասնյակ ռուս դիվանագետների
21:38 04-04-2022
Այս մասին գրում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։