Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 21:59 07-06-2022

ԵԽ-ն Թուրքիային կրկին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացնում են, որ չնայած Թուրքիայի բազմաթիվ հայտարարություններին, որ երկիրը նպատակ ունի դառնալ ԵՄ անդամ, վերջին երկու տարիներին Անկարան հետևողականորեն հետ է կանգնել իր պարտավորություններից՝ անդամակցության գործընթացի հետ կապված։ Ինչպես հայտնում է shantnews.am-ը, այս մասին ասվում է կառույցի կայքում:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մասնավորապես՝ զեկույցում հղում է կատարվում Եվրոպական խորհրդարանի 2015 թ. ապրիլի 15-ի զեկույցին և Թուրքիային կրկին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայություններին, այդ թվում՝ Կովկասի մասով:

Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը և ԵՄ-ին կոչ է անում ակտիվորեն աջակցելու այդ գործընթացին: Այն նաև Թուրքիային հորդորում է ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար, լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:

Զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ակտիվացնելու ջանքերը այդ երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ:

Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը և անդամ պետություններին հորդորում է ուսումնասիրել այդ երկրներում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին