Արտաքին 4 տարի առաջ - 10:28 08-06-2022

Սաակաշվիլին դիմել է ԵՄ-ին․ Մի թողեք մեզ հետխորհրդային ճահճում

Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու օգտին և կոչ է արել դա անել «առանց կասկածի», գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

2021թ․-ի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահը նամակ է հրապարակել, որում բացատրել է իր դիրքորոշումը։ Սաակաշվիլին, որը 2015թ․-ից Ուկրաինայի քաղաքացի է, ընդգծել է, որ Վրաստանը և Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու պատմական հնարավորություն են ստացել, թեև «դրան լիովին արժանի է» հենց նախագահ Զելենսկին։

Միաժամանակ, Վրաստանի նախկին նախագահն ընդգծել է, որ կցանկանար, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանար։

«... Վրաստանի դեպքում էլ թեկնածուի կարգավիճակը պետք է տրվի հիմա և առանց որևէ կասկածի, քանի որ այդ կարգավիճակը փոխակերպող ուժ և գործիք է լինելու փոփոխությունների համար։ Իսկ փոփոխություններ մեզ պետք են»,- նամակում գրում է Սաակաշվիլին։

Նա նշում է, որ ապօրինի կերպով ազատազրկման է դատապարտված, և «իր առողջությանը վտանգ է սպառնում, բայց հիմա մանրամասների ժամանակը չէ»։ «Խնդրում եմ, մի թողեք մեզ հետխորհրդային ճահիճում և խավարում՝ երկաթե վարագույրից այն կողմ»,- ասվում է նամակում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին