Արտաքին 4 տարի առաջ - 18:39 01-07-2022

Ինչպես կարող են հետխորհրդային երկրները պահպանել ինքնիշխանությունը՝ ըստ Լուկաշենկոյի

Հետխորհրդային տարածքի երկրները պետք է ավելի մոտենան Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը, եթե ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունը, հայտարարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին նա տեսաուղերձով հայտնել է Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների 9-րդ ֆորումի լիագումար նիստում։ Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։

«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք համոզվել ենք, որ միայն միահամուռ կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով, «դեռևս կասկածող» երկրները պետք է հասկանան, որ առանց միասնության, միջպետական ​​կապերի ամրապնդման և «պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների» երկրները կարող են բախվել էքզիստենցիալ բնույթի խնդիրների։

«Մենք վաղը կարող ենք չլինել»,- ասել է Լուկաշենկոն:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում