Թրամփը հայտարարել է, որ ընտրություն է կատարում Իրանի հետ գործարքի և «վերջնականապես հարցը փակելու» միջև։
«Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ ղեկավարը նաև կրկնել է իր տեսակետն այն մասին, որ նավթի գները կնվազեն, երբ ավարտվի ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մասնակցությամբ ռազմական հակամարտությունը։
Հոկտեմբերի 24-ին Թրամփը կրկին ակնարկել է, որ կարող է որոշել նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե Վաշինգտոնին և Թեհրանին չհաջողվի գործարքի գալ։