Ներքին 48 րոպե առաջ - 15:18 25-10-2026

Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ

Մարտունիում թիվ 21|5 ընտրական տեղամասի և համայնքապետարանի հարևանությամբ կայանված են միջքաղաքային եթուղին սպասարկող նոր սպրինտերները. դրանց շահագործումը նախատեսված է առաջիկա օրերին։ Գրում է News.am-ը։

Բնակիչները, որոնք չցանկացան տեսախցիկների առջև խոսել, մեզ հետ զրույցում պատմեցին, որ միջքաղաքային նոր տրանսպորտի շահագործման ծրագիրը շատ ավելի վաղուց կար, սակայն անհասկանալի պատճառներով կասեցվել էր:

Ավելին, մեկ ամիս առաջ նույն սպրինտերները կայանված էին հենց համայնքապետարանի բակում։ Ընտրություններից օրեր առաջ դրանք տեղափոխվել են համայնքապետարանին կից ընտրական տեղամասի բակ։

Բնակիչները կարծում են՝ այս օրերին ծրագրի իրականացումը նախընտրական քարոզչության նպատակ ունի։

Ամենից շատ դիտված