Օրակարգ 1 ժամ առաջ - 19:07 25-10-2026

Կարևոր է, որ պետական կառույցները գործեն իրենց լիազորությունների շրջանակում. Օլիմպիա Գեղամյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանն է։

Հաղորդաշարի շրջանակում Օլիմպիա Գեղամյանի հետ զրուցել ենք կենսաբազմազանության պահպանման, հասարակության տարբեր շերտերի վրա դրա ազդեցության, բնապահպանական օրենսդրական դաշտի բացերի, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների շուրջ։
Օլիմպիա Գեղամյանը ընդգծում է, որ հնարավոր չէ կարճ ժամանակում ամբողջությամբ փոխել տնտեսությունը, սակայն ակտիվ լինելն ու լուծումներ փնտրելը անհրաժեշտություն են։

«Օրակարգ» հաղորդման ընթացքում նշվել է, որ կենսաբազմազանությունը որպես այդպիսին կապված է հասարակության տարբեր շերտերի հետ և ծառայում է յուրաքանչյուրին ու բոլորին: Հնարավոր չէ այս 14 օրերի ընթացքում ամբողջությամբ փոխել տնտեսությունը կամ ակնկալել, որ մեկ միջոցառման շրջանակներում կունենանք ամբողջությամբ փոխված պատկեր, սակայն հուսալ, բարձրաձայնել, ակտիվ լինել և լուծումներ փնտրել է պետք, քանի որ ենթավոլորտներն այս օրերին լինելու են շատ ակտիվ: Դա ներառում է կապեր, փոխհամագործակցություն և ֆինանսավորման հնարավորություններ, ինչը որոշակի չափով և որոշակի ժամկետի ընթացքում կբերի ակնկալվող արդյունքների:

Բնապահպանական բնագավառում Հայաստանում ձևավորվել է բավականին ծավալուն օրենսդրական համակարգ, և այսօր հիմնական հարցը նոր օրենքների ընդունումը չէ, այլ արդեն գործող իրավական նորմերի արդյունավետ կիրառումն ու վերահսկողությունը: Անկախացումից հետո երկիրը հետամուտ է եղել բնապահպանական կայուն օրենսդրական դաշտ ձևավորելուն: Դեռևս 1995 թվականին ընդունված Սահմանադրությունն արդեն ուներ որոշակի դրույթներ բնապահպանական ոլորտից, որին հաջորդեցին 2005 թվականի սահմանադրական բարեփոխումները, որտեղ մարդու իրավունքների գլխում առանձին ձևակերպված էր առողջ և բարենպաստ շրջակա միջավայրի իրավունքը, ինչը, ցավոք, 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանադրական ամրագրումից դուրս եկավ»,- ասաց նա։

Օլիմպիա Գեղամյանի խոսքով՝ գործող օրենսդրության արդյունավետ կիրառումն ու վերահսկողությունն առանցքային նշանակություն ունեն։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Միլենա Դանիելյան

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը