Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:47 08-06-2022

«Աերոֆլոտը» Միավորված ավիաշինարարական կորպորացիային կպատվիրի 300 ռուսական ինքնաթիռ

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը ծրագրում է ռուսական արտադրության 300 ինքնաթիռ պատվիրել Միավորված ավիաշինարարական կորպորացիային (մտնում է «Ռոստեխի» մեջ), գրում է «Վեդոմոստին»՝ հղում անելով աղբյուրներին։

Խոսքը առաջին հերթին Sukhoi Superjet 100 և МС-21 ինքնաթիռների, ինչպես նաև ՏՈՒ-214-ի մասին է։

Գործարքի մանրամասները, այդ թվում՝ հնարավոր ժամկետները, չեն հրապարակվում:

«Ավիապորտ» մասնաճյուղային գործակալության տնօրեն Օլեգ Պանտելեևը «Վեդոմոստիին» տված մեկնաբանությունում նշել է, որ 11 տարի է պահանջվել «ավելի քան 150 SSJ100» շահագործման հանձնելու համար, սակայն երեք տեսակի ինքնաթիռների մատակարարման դեպքում տեմպն ավելի բարձր կլինի։ Նա նաև ասել է, որ դա «լուրջ գործարք է նույնիսկ համաշխարհային չափանիշներով», ինչը կարող է թույլ տալ «Աերոֆլոտին» ապագայում խուսափել ինքնաթիռների դեֆիցիտից և մեծացնել շուկայի մասնաբաժինը:

Ամենից շատ դիտված