Ռուսաստանը 1.5 մլն դոլար կվճարի ՄԱԿ-ին
copy image url

Ռուսաստանը 1.5 մլն դոլար կվճարի ՄԱԿ-ին

Արտաքին 2 տարի առաջ - 09:06 08-06-2022
Ռուսաստանի կառավարությունը որոշել է 1.5 մլն դոլար փոխանցել Միավորված ազգերի կազմակերպության բյուջե, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։

Հաղորդվում է, որ դա արվելու է 2022-2025թթ․-ին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտում աշխատելու համար ՌԴ ներկայացուցչի ներկայությունն ապահովելու համար:

Փաստաթղթում ասվում է, որ այդ դեպարտամենտի բյուջե կփոխանցվի՝ 2022թ․-ին՝ 400 հազար, 2023թ․-ին՝ 374 հազար, 2024թ․-ին՝ 390 հազար և 2025թ․-ին՝ 408 հազար դոլարի չափով գումար։

Նշվում է, որ այդ ծախսերի ֆինանսավորումն իրականացվելու է բյուջետային հատկացումների հաշվին։ ՌԴ ֆիննախին համապատասխան տարվա դաշնային բյուջեում այդ միջոցները կտրամադրվեն «Բյուջետային ծախսերի դասակարգման համապետական հարցեր» բաժնի «Միջազգային հարաբերություններ և միջազգային համագործակցություն» ենթաբաժնով: