Արտաքին 4 տարի առաջ - 09:43 08-06-2022

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ուկրաինական հացահատիկի արտահանման ուղիները

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են վարել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են պատերազմի սկզբից փաստացի ծովային շրջափակման մեջ հայտնված Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների արտահանման ուղիները:

«Պարենային ճգնաժամի հետ կապված ուշադրություն է դարձվել հացահատիկի, արևածաղկի և գյուղատնտեսական այլ ապրանքների անվտանգ տեղափոխման համար ձեռնարկվելիք հնարավոր միջոցներին: Թուրքիան վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար իր պարտավորությունները կատարելու պատրաստակամությունը»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ ՌԴ ռազմական գերատեսչությունը դեռ չի տարածել զրույցի բովանդակության վերաբերյալ իր հայտարարությունը։

Ուկրաինայում արտադրված հացահատիկի և արևածաղկի ձեթի մեծ մասն արտահանվում էր ծովային նավահանգիստներով։ Փետրվարի 24-ից այս երթուղին դարձավ վտանգավոր, որը հանգեցրեց նշված ապրանքների համաշխարհային գների կտրուկ աճի, իսկ աշխարհի բազմաթիվ աղքատ երկրներ հայտնվեցին սովի սպառնալիքի տակ։

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Օդեսայից և Ուկրաինայի հարավային այլ նավահանգիստներից միջանցք բացել բեռնափոխադրումների համար, սակայն նշել է, որ այդ ջրերը նախևառաջ պետք է ականազերծել։ Կողմերը միմյանց են մեղադրում ականապատ դաշտեր ստեղծելու մեջ։

Շոյգուի և Աքարի զրույցը տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Անկարա կատարելիք այցի նախօրեին, իսկ օրակարգում կլինեն նույն հարցերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ