Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:23 08-06-2022

Չինաստանի իշխանությունները պարգևավճար կտրամադրեն մատնության համար

Չինաստանի իշխանությունները հաջորդ շաբաթվանից դրամական պարգևավճարներ և պատվոգրեր կտրամադրեն «ազգային անվտանգությունը խախտողներին» մատնելու համար։ Անվստահելի քաղաքացիների մասին տեղեկատվության տրամադրման համար չինացիները կարող են ստանալ մինչև 100 հազար յուան ​​(15.000 ԱՄՆ դոլար)։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Չինաստանի անվտանգության նախարարության ներկայացուցիչը «Ֆաչժի ժիբո» պարբերականին հայտնել է, որ տվյալ միջոցներն ուղղված են պարգևների ստանդարտացմանը և հասարակության մոտիվացիային օտարերկրյա հատուկ ծառայությունների և այլ թշնամական ուժերի դեմ պայքարում:

Պարգևավճարի չափը կախված կլինի տրամադրվող տեղեկատվության որակից: Եթե ​​մի քանի քաղաքացի հաղորդեն միևնույն իրավախախտման մասին, գումար կստանա նա, ով հաղորդել է առաջինը։

Ամենից շատ դիտված