Արտաքին
Ադրբեջանի արդյունաբերական պարկում խոշոր հրդեհ է բռնկվել
23:19 28-04-2022
Չնայած ջանքերին՝ կրակը չի հաջողվում մարել ավելի քան երկու ժամ։
Միջուկային պատերազմն անհնար է պատկերացնել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
23:05 28-04-2022
Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին հարցին պատասխանելով՝ Գուտերեշն ասել է. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա անհնար լինի»։
Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի քաղաքացի է զոհվել, ևս մեկն անհետ կորել է
21:45 28-04-2022
Երկրի քաղաքացու մահվան մասին տեղեկությունը հաստատել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Լեհաստանը հայտարարել է զորավարժությունների մեկնարկի մասին
20:26 28-04-2022
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է մայիսի 1-ից զորավարժություններ սկսելու մասին։
Մայա Սանդուն խոսել է Ռումինիայի հետ միավորվելու պայմանի մասին
20:04 28-04-2022
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռումինիայի հետ միավորումը հնարավոր կլինի, եթե երկրի բնակչությունն արտահայտվի դրա օգտին։
Դոնի Ռոստովում կվերանորոգվի 300-տեղանոց ռմբապաստարանը
19:57 28-04-2022
Այս մասին տեղեկությունը հրապարակված է պետական գնումների կայքում։
Դեմիդովի բնակիչները հեղեղել են իրենց գյուղը՝ կասեցնելու ռուսական բանակի առաջխաղացումը
19:04 28-04-2022
Տեղի բնակիչների խոսքով, ուկրաինացիներն իրենք են ջրհեղեղ առաջացրել՝ Կիևի ջրամբարին միախառնման վայրում քանդելով Իրպին գետի վրա ամբարտակը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Յարոշենկոյին Ռիդի հետ փոխանակելու համար
18:47 28-04-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին Թուրքիայում ռուս Կոնստանտին Յարոշենկոյին ամերիկացի Թրևոր Ռիդի հետ փոխանակելու համար։
Բահչելին Փայլանին սպառնացել է պատգամավորական մանդատից զրկելով
18:23 28-04-2022
«Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի առաջարկին:
Բունդեսթագը հավանություն է տվել Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարմանը
18:03 28-04-2022
Օրինագիծն ընդունվել 586 կողմ, 100 դեմ ձայներով, 7 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։
Բելառուսի և ՌԴ միությանը կարող են միանալ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունները. Լուկաշենկո
17:44 28-04-2022
Նա խոսել է միասնական միութենական պետություն նոր սկզբունքներով կառուցելու ցանկության մասին, որպեսզի «ոչ ոք չնեղանա», և անկախ ու ինքնիշխան պետությունները զարգանան։
Պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ն կրկնապատկել է ԵՄ էներգակիրների վաճառքից եկամուտները
17:28 28-04-2022
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո երկու ամսվա ընթացքում Մոսկվան Եվրամիությանը վաճառել է 44 միլիարդ եվրոյի էներգակիր, ինչը երկու անգամ ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքներից։
Կիմ Չեն Ընն առաջին անգամ հայտնվել է սպիտակ համազգեստով՝ գեներալիսիմուսի ուսադիրներով
17:03 28-04-2022
Կիմ Չեն Ընին գեներալիսիմուսի կոչում շնորհելու մասին պաշտոնապես չի հաղորդվել։
Մոսկվայի հարավում գիշերը հրկիզվել է 7 ավտոմեքենա
16:35 28-04-2022
Հրդեհը տարածվել է 40 քմ տարածքի վրա, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ ԱԻՆ-ը չի նշել տեղի ունեցածի պատճառները։
Խերսոն քաղաքի ու մարզի նոր ղեկավարներ են նշանակվել. «ՌԻԱ Նովոստի»
16:20 28-04-2022
Խերսոնի քաղաքապետ է նշանակվել քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Կոբեցը։ Խերսոնի մարզի ղեկավար է դարձել քաղաքական գործիչ Վլադիմիր Սալդոն։
Max Factor և Hugo Boss ապրանքանիշների սեփականատերը հեռանում է Ռուսաստանից
16:08 28-04-2022
Coty-ին են պատկանում այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Covergirl-ը, Max Factor-ը, Alexander McQueen-ը, Bottega Veneta-ն, Burberry-ն, Calvin Klein-ը, Hugo Boss-ը, Tiffany & Co-ն:
Ծխախոտի Imperial Brands ընկերությունը ազատվել է ՌԴ-ում ունեցած ակտիվներից
15:56 28-04-2022
Ընկերությանն են պատկանում Winston և Davidoff ապրանքանիշերը:
ԱԴԾ-ն հաղորդել է Սիմֆերոպոլի առևտրի կենտրոնում ահաբեկչությունը կանխելու մասին
15:22 28-04-2022
ԱԴԾ-ի տվյալներով, ձերբակալվածը Ուկրաինայի ծովային հետևակի նախկին զինծառայող է, «նեոնացիզմի կողմնակից»։
Իլոն Մասկը ցուցմունք չի տա Ջոնի Դեփի և Էմբեր Հյորդի գործով դատավարությանը
13:58 28-04-2022
Ի սկզբանե միլիարդատերը Հյորդի կողմից որպես հավանական վկա էր ներգրավված նախկին կնոջ դեմ զրպարտության համար Դեփի ներկայացրած հայտի հիման վրա հարուցված գործում:
Կանադայի խորհրդարանը Ուկրաինայում ՌԴ գործողությունները միաձայն որպես ցեղասպանություն է ճանաչել
13:38 28-04-2022
Ապրիլի 21-ին Ուկրաինայում ՌԴ գործողությունները որպես ցեղասպանություն են ճանաչել նաև Էստոնիայի և Լատվիայի խորհրդարանները։
Türkiyegazetesi. «Էրդողանը հայտնել է առաջիկայում Հայաստանի հետ խնդիրների լուծվելու մասին»
13:12 28-04-2022
Էրդողանն ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի և խնդիրներն էլ կլուծվեն:
ԱՄՆ-ում հաստատվել է Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու վերաբերյալ օրինագիծը
12:49 28-04-2022
Օրինագծին, որը ներկայացրել են դեմոկրատ Թոմ Մալինովսկին և հանրապետական Ջո Ուիլսոնը, կողմ է քվերակել 417 կոնգրեսական, դեմ՝ ութը:
Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան 66 միլիոն եվրո կհատկացնեն Լիբանանին
12:10 28-04-2022
2019թ.-ից Լիբանանը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ, սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի անբավարարությամբ։
ԱՄՆ-ն Աֆղանստանում ավելի քան 7 միլիարդ դոլարի զինտեխնիկա է թողել. CNN
11:43 28-04-2022
ԱՄՆ ռազմական ղեկավարությունը մտադիր չէ վերադառնալ Աֆղանստան՝ լքված գույքը տանելու կամ ոչնչացնելու համար: