Արտաքին 4 տարի առաջ - 21:08 04-10-2022

Բաքվում պարգևատրել են Թուրքիայի պաշտպանության նախարարին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում՝ Ադրբեջանի զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է այդ երկրի կարևոր շքանշաններից մեկով։ Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմանբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից շքանշանը Հուլուսի Աքարին է հանձնել այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Մեդեթ Գուլիևը։

Հաղորդվում է, որ Աքարը պարգևատրվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մեդալով։ Վերջինս շնորհակալություն հայտնելով՝ իր խոսքում ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը օր ու գիշեր միասին աշխատում են «վեհանձն թուրք ազգի ապագայի, անվտանգության և բարօրության համար»։

Աքարի խոսքով՝ երկու երկրների միասնությունը օրինակ կհանդիսանա ողջ թյուրքական աշխարհի համար։ Նա ընդգծել է, որ Անկարան և Բաքուն ինտենսիվ համագործակցում են ռազմական կրթության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նա ուշադրություն է հրավիրել այս հարցում երկրու երկրների նախագահներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի վճռականության վրա։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրները ցանկանում են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի և այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ Նա հայտնել, վերջին իրադարձություններից հետո Էրդողանը և Ալիևը հանդիպումներ են ունեցել, որից հետո վերջինս Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնել։

«Ակնկալում ենք, որ խաղաղության այս ձեռքը կբռնեն ու անհրաժեշտ պատասխան կտրվի։ Սա կարևոր խնդիր է ողջ Կովկասում խաղաղության, հանդարտության և համապատասխանաբար, բարգավաճման համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցություններն ամբողջությամբ հիմնված են մեր ադրբեջանցի եղբայրների իրավունքների և շահերի վրա։ Խոսք չի կարող լինել այն մասին, որ նրանցից անջատ որևէ քայլ ձեռնարկվի»,- հայտարարել է Աքարը։

Նա շեշտել է նաև, որ երկու երկրները նպատակ ունեն, որ տարածաշրջանում խաղաղություն և անդորր հաստատվի, բոլորն ապրեն բարեկեցիկ և անվտանգ։ Աքարի համոզմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միությունը սպառնալիք չէ երրորդ կողմերի համար։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան