Արտաքին 4 տարի առաջ - 00:09 05-10-2022

Ալիևը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ մշտապես Ադրբեջանին աջակցելու համար։ Ադրբեջանի նախագահականի փոխացմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ այսպես կոչված օկուպացիայի ժամանակաշրջանում «Սաուդյան Արաբիան այն քիչ երկրներից էր, որը մշտական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանի արդար գործին»։

«Դրա վառ օրինակն այն էր, երբ Սաուդյան Արաբիան օկուպացիայի ժամանակ դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց Հայաստանի հետ։ Աշխարհում ընդամենը երեք երկիր է գնացել այս քայլին, և մենք իսկապես շնորհակալ ենք դրա համար։ Այժմ, մեր հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո, մենք իրականացնում ենք վերակառուցման լայնածավալ ծրագիր և ցանկանում ենք որպես գործընկերներ տեսնել եղբայրական երկրների ընկերություններին» ,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի համոզմամբ՝ ընթացիկ տարվա սկիզբը շատ հիշարժան էր, քանի որ Ադրբեջանում մեկնարկել է սաուդյան մի ընկերության կողմից ֆինանսավորվող խոշոր էլեկտրակայանի նախագիծը։ «Մեր հարաբերությունները զարգանում են քաղաքական և տնտեսական ոլորտներում։»,- եզրափակել է Ալիևը։

Նշենք, որ Արցախյան հակամարտության՝ մասնավորապես 1994 թվականին հայկական կողմի հաղթանակի համար Սաուդյան Արաբիան հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, քանի որ այս երկիրն աջակցում էր Ադրբեջանի դիրքորոշմանը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա