Ներքին 34 րոպե առաջ - 11:38 05-11-2026

Դատախազության հայցով Աշտարակ համայնքին է վերադարձվել ավելի քան 33 հա հող

Արագածոտնի մարզի դատախազության հայցն ընդդեմ Աշտարակ համայնքի, ՍՊ ընկերության և ֆիզիկական անձի` Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով մասնակի բավարարվել էր։

Վճռով անվավեր էր ճանաչվել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության՝ 33.681 հա հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը:

Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ՝ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Դատախազության դիմումի հիման վրա՝ 33.681 հա ընդհանուր մակերեսով 18 հողամասերի նկատմամբ գրանցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը։

Հողամասերի մոտարկված շուկայական արժեքը կազմում է շուրջ 3 միլիոն 368 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 212 միլիոն 516 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա