Արտաքին 3 տարի առաջ - 00:36 06-10-2022

Միջուկային գործարքի հարցում հնարավոր կլինի համաձայնության հասնել. Ռաիսի


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ միջուկային գործարքի հարցում հնարավոր կլինի համաձայնության հասնել, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան կատարեն իրենց պարտավորությունները։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռաիսին այս մասին ասել է չինական «CGTN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ Ռաիսին ընդգծել է, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանային երկրների` այդ թվում նաև Չինաստանի հետ, կարող են չեզոքացնել երկրի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև առկա սպառնալիքները։ Նրա խոսքով Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին կողմերի համար փոխադարձ հնարավորություններ է ստեղծում։

«Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները և Իրանի Իսլամական Հանրապետությունը նման անդամակցությամբ միմյանց ներուժն օգտագործելու հնարավորություն ունեն»,- ասել է նա։

Իրանի նախագահը հիշեցրել է, որ երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հստակ ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է լավ և արդար համաձայնության հասնել։

«Մենք կարծում ենք, որ եթե ամերիկացիները կատարեն իրենց պարտավորությունները, չեղարկեն պատժամիջոցները և անհրաժեշտ երաշխիքներ տան Իրանին առ այն, որ չեն շեղվի իրենց պարտավորություններից` խախտելով համատեղ և համապարփակ գործողությունների ծրագիրը, ապա կարելի է լավ համաձայնություն ձեռք բերել»,- հայտարարել է Ռաիսին։

Իրանի նախագահը շեշտել է, որ գործողությունների ծրագիրը նոր համաձայնագիր չէ, սակայն դրա հետ կապված երկու խնդիր կար։ Նրա խոսքով առաջինն այն էր, որ ամերիկացիները միակողմանիորեն դուրս եկան միջուկային գործարքից, իսկ երկրորդը` եվրոպացիները չկատարեցին իրենց պարտավորությունները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը