Արտաքին 1 ժամ առաջ - 20:45 01-11-2026

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար, եթե ԱՄՆ Սահմանադրությունը դա թույլ տար։ New York Post թերթի Pod Force One փոդքասթին տված հարցազրույցում նա ընդունել է, որ 22-րդ փոփոխությամբ սահմանված սահմանափակումները բավական խիստ են ձևակերպված։ Զրույցից հատվածներ է ցուցադրել Fox News հեռուստաալիքը։

«Ես կցանկանայի կրկին առաջադրվել, բայց ձևակերպումները շատ խիստ են»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով կրկին առաջադրվելու հնարավորության մասին հարցին։

ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունն արգելում է նույն անձին ավելի քան երկու անգամ նախագահ ընտրել։ Թրամփն արդեն բազմիցս խոսել է երրորդ ժամկետի հնարավորության մասին՝ միաժամանակ ընդունելով սահմանադրական սահմանափակումների գոյությունը։ Հոկտեմբերին նա կրկին հայտարարել է, որ, իր կարծիքով, իրավունք ունի առաջադրվելու՝ պնդելով, թե հաղթել է 2020 թվականի ընտրություններում, որոնցում պարտվել էր Ջո Բայդենին։

Միևնույն ժամանակ, սահմանափակումը վերացնելու նպատակով Սահմանադրության փոփոխությունը բարդ ընթացակարգ կպահանջեր. փոփոխությանը պետք է աջակցի Կոնգրեսի երկու պալատներից յուրաքանչյուրի երկու երրորդը, այնուհետև այն պետք է վավերացվի նահանգների երեք քառորդի կողմից։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք