Ներքին 5 ամիս առաջ - 16:13 18-05-2026

Այլ հավատք դավանող. Էլիզ Մելիքյանն ինչպիսի ընտրյալ կցանկանար ունենալ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Էլիզ Մելիքյանը ով սոցիալական հարթակների իր էջերում մշտապես ակտիվ է և բաց իր հետևորդների հետ, հերթական հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է բավականին նուրբ ու քննարկվող թեմայի։

Հետևորդներից մեկին հետաքրքրել էր բլոգերի վերաբերմունքը տարբեր կրոնական հայացքներ ունեցող զույգերի և այլ հավատքի դավանող կողակից ունենալու վերաբերյալ։

Էլիզ Մելիքյանը չի խուսափել հարցից և հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ սեփական արժեհամակարգն ու հավատքն իր համար առաջնային են ապագա համատեղ կյանքում. «Ես հավատավոր մարդ եմ, և ինձ համար չափազանց կարևոր է, որ իմ ընտրյալը ևս լինի քրիստոնյա»,- անկեղծորեն պատասխանել է բլոգերը։

Էլիզի այս պատասխանը ջերմորեն է ընդունվել նրա լսարանի կողմից։ Շատ հետևորդներ համամիտ են եղել նրա հետ՝ նշելով, որ հոգևոր արժեքների, ավանդույթների և հավատքի ընդհանրությունը մեծ դեր ունի ընտանիքի ամրության, միմյանց հասկանալու և ապագա սերունդներին ճիշտ դաստիարակելու հարցում։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից