Ներքին 4 տարի առաջ - 00:11 11-07-2022

Բիզնես պրոյեկտ է, ոչ թե հավատք. սկսվել է էլեկտրոնային ստորագրահավաք՝ ընդդեմ Քրիստոսի արձանի տեղադրման

«Ազատ» TV գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ էլեկտրոնային ստորագրահավաք է կազմակերպում՝ կասեցնելու Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումը։

«Միացեք և տարածեք ստորագրահավաքը: Այլ եղանակ չեմ տեսնում, քան միավորվելն ու պատկան ինստիտուտներից պահանջելը, որպեսզի նման նախագիծը կյանքի չկոչվի մեր ժամանակների Հայաստանում։ Գիտակցելով Հիսուսի արձանի կառուցմամբ Հատիս լեռան էկոհամակարգի և շրջակա միջավայրի վնասվելու անդառնալիությունը: Տեղեկացված լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից արձանաշինության նման նախագծի անընդունելիությունը: Կոչ ենք անում նախաձեռնողներին, ֆինանսավորողներին և ՀՀ Կառավարությանը ետ կանգնել հետադիմական նմանատիպ նախագծի իրականացումից, որը չի համապատասխանում Հայաստանի մարտահրավերներին և ժամանակակից, քաղաքկիրթ աշխարհին, ու պատիվ չի բերում Հայ գիտակից հանրույթին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,-գրել էր նա։

Oragir.news-ը կապ հաստատեց Այվազյանի հետ՝ հարցնելով, թե ո՞րն է էլեկտրոնային ստորագրահավաք անելու հստակ նպատակը, արդյո՞ք այն կտա արդյունք և քանի՞ հոգի են արդեն միացել՝ պատասխանեց.

«Ստորագրահավաքի նախաձեռնությունն իրականացրել եմ ինքս։ Մանրամասն ներկայացրել եմ, թե ինչու եմ դեմ, որ Քրիստոսի արձանը տեղադրվի, քանի որ հաշվի եմ առնել մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, անվատանգության խնդիրները։ Մարդիկ կան, ովքեր մեզ արդեն միացել են։ Այն հրապարակային երևույթ է, կարող եք տեսնել, թե քանի հոգի են միացել ստորագրությանը, ու կարծորմ եմ ՝ էլի կմիանան։ Ուղղակի անհանգստացնող հարցն այն է, որ ոչինչ տեղի չի ունենում երևույթի դեմ, անհասկանալի է Հայաստանում տիրող իրավիճակին այս ամենը։ Ես չգիտեմ, թե ինչի դեմ են նրանք այս ամենն անում, որովհետև տեղեկացված եմ, որ օրինակ մեր եկեղեցին դեմ է այս ամենին, և մնացած հարցերում էլ՝ չի առաջնորդվում արձանաշինությամբ, որովհետև մեր եկեղեցին դեմ է առհասարակ արձանաշինությանը, Քրիստոսի արձանի կառուցումը՝ առհասարակ չկա մեր եկեղեցու ավանդույթների մեջ։ Տեղեկացված եմ նաև , որ Հատիս լեռը բնության պահպանության երևույթ է համարվում նաև՝ 2008 թվականի կառավարության որոշմամբ։ Ես նոր եմ տեղեկացել դրա մասին։ Տեղյակ եմ նաև, որ որոշ բնապահպանական խմբեր էլ են ըմբոստացել, ովքեր Հատիս տուրեր են իրականացնում։ Նրանց համար խնդիր ևս կլինի։ Ինձ համար հասկանալի է, որ էկոհամակարգը կվնասվի, շրջակա միջավայրը կվնասվի ու ես չգիտեմ, այնտեղ ինչ բուսատեսակներ ո կենդանատեսակներ կան, մանրամասն չգիտեմ։ Եթե փիլիսոփայությանը նայենք, ապա ժամանակակից աշխարհում ոչ թե ներդրում են անում արձաններ կառուցելու մեջ՝ այլ տեխնոլոգիաների մեջ են ներդնում անում, ներդնում են անում մարդկանց կրթելու մեջ, որակապես որը նոր արդյունք կտա ու կծառայի մեր պետությանը, արդյունաբերությանը, տնտեսությանը, բազմաթիվ ոլորտներում։ Այն ավելի շատ բիզնես պրոյեկտ է, որի նախաձեռնողներն էլ հենց բարձրաձայնում են՝ ասում, որ մեր ազգային քրիստոնեությունն է, սակայն իրենք էլ հենց հայտարարում են, որ առաջինն ուզում են, որ տուրիզմը զարգանա, իրենք իրենց բերանով ասում են։ Այսինքն, որ հրամցնում են, դա մեր հավատքի համար են անում՝ դա աննոռմալ է։ Մի գաղափար էլ կա, որ այսօր, Հայաստանում, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում և հավատքի հետ կապված՝ եկեղեցիներ, վանքեր՝ բազմաթիվ կան, որոնք վնասված են ու ոչնչացման եզրին են գտնվում, բազմաթիվ ամրոցներ կան, որոնք այժմ շատ վատ վիճակում են, այդտեղ թող ներդրումներ անեն, այդտեղ զարգացնեն՝ համ ենթակառուցվածքները, համ տաճարները վերանորոգեն ու վերականգնեն։ Ինչու՞ չեն անում, եթե մենք խոնարհվում ենք մեր հավատքի ու պատմության առաջ, ինչի՞ չեն անում, թող վերանորոգեն ու վերականգնեն։ Կամ օրինակ վերցնում մյուս պետությունների փորձից՝ որ իրենց անցյալն ամեն ինչից վեր են դասում, ու դրա վրա ստեղծում են թե՛ տուրիզմը, թե՛ առևտուրը , թե՛ ամեն ինչը, ոչ թե ամենան երևալու կամ թվալու միֆեր են հորինում։ Ներքին համոզմունք ունեմ, որ այդ ամենը չի կառուցվելու և հերթական «Արմենիկում» պրոյեկտն է իրենից ներկայացնում։ Բայց թե ինչու է տեղի ունենում հենց այս ժամանակահատվածում՝ էլի ենթադրություններ կան դրա վերաբերյալ»։


Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը

Ձեզ գուցե հետաքրքրի