Ներքին 4 տարի առաջ - 10:46 11-07-2022

ԿԳՄՍՆ-ն ստո՞ւմ էր, երբ փորձում էր չքմեղանալ, թե Հիսուսի արձանի տեղադրման ընտրության վայրի մասին տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից

Երեկ երեկոյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ, որով պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը։

Այսօր որոշ ժամանակով գրառումն անհետացել էր նախարարության պաշտոնական կայքից։ Վերատեղադրված հայտարարությունում, սակայն, որոշ հատվածներ խմբագրվել են։

ԿԳՄՍՆ-ն խմբագրել է հատվածը, որտեղ հայտնում էր, որ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի վայր ընտրելու մասին տեղեկատվությունը ստացել է լրատվամիջոցներից:

Ներկայացնում ենք հատվածը, որ փոփոխության էր ենթարկվել նախնական և խմբագրված տարբերակներով։

«Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել: Վերոնշյալ գրությունից հետո որևէ նախագիծ կամ ծրագիր նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չի ներկայացվել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

«Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել»:

Հատկանշական է, որ իրականում տեղանքի ընտրության մասին Կառավարության նախորդ նիստում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ ծրագրի նախնական տարբերակը Կառավարության նիստում դրական էր գնահատվել կառավարության անդամների կողմից, ընդ որում՝ Վահրամ Դումանյանը կառավարության 2 նիստերին էլ ներկա է եղել և որևէ առարկություն չի ներկայացրել։

Ստացվում է, որ նախարարությունը ստում էր, երբ փորձում էր չքմեղանալ, թե Հիսուսի արձանի տեղադրման ընտրության վայրի մասին տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում