Ներքին 32 րոպե առաջ - 11:17 23-10-2026

«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հեռուստացույցը։ Իրականացված զննության արդյունքում հեռուստացույցի ներսից՝ հատուկ հարմարեցված թաքստոցից, հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։

Հեռուստացույցը բերած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500 000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Ծանուցում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում իրականացված համապատասախան փոփոխությունների արդյունքում ՔԿՀ-ներում պահվող անձանց արգելված իրեր կամ առարկաներ փոխանցելու կամ փոխանցելու փորձի համար սահմանված տուգանքների չափերն ավելացել են։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին