Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:15 14-05-2024

Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Գագիկ Ծառուկյան

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում պատիվ ունեցա շփվելու մեր երիտասարդ սերնդի հետ, ում աչքերում ամենակարևորը՝ հույս և հավատ կա մեր երկրի, մեր ապագայի հանդեպ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ Արցախին պատուհասած ողբերգությունից մինչև կուսակցական շահերի ստորադասում հավաքական ազգային շահին, համախմբված լինելու կենսական անհրաժեշտությունից մինչև հզոր դաշնակիցներ ունենալու կարևորություն:

Սակայն հիմնական ուղերձս, կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ:

Հայաստան-Արցախ բնական կապը պետք է շատ ամուր լինի՝ թեկուզ առայժմ նման շփումների տեսքով, որպեսզի երիտասարդները ճանաչեն միմյանց, սովորեն իրարից և միասին նոր երազանքներ հյուսեն»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանը նաև հայտնել է, որ հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում