Ներքին 4 տարի առաջ - 13:06 18-04-2022

ՀՀ-ն ներկայացնող իշխանությունները մանանեխի հատիկի չափ հավատք չունեն Արցախյան հարցի վերաբերյալ. Խաչիկ Գալստյան

Քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, որն այժմ գտնվում է Ազատության հրապարակում՝ մասնակցելու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ իրականացվող բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ստում է, քանի որ միջազգային հանրությունից ազդակներ չեն եկել:

«Մեր գործողությունների ցանկացած անկյունաքարը ինքնորոշման իրավունքն է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 1994 թվականից ի վեր խմբի շրջանակներում վարվող բանակցություններում միշտ եղել է բանակցային սեղանի ամենակարևոր սկզբունքներից մեկը։ Ես էլ ասում եմ՝ թվիր այդ միջազգային հանրությունից գոնե գեթ մեկ անուն, որը քեզ այդպիսի պահանջ է ներկայացնում։ Եթե դիտարկում ենք համանախագահներին, ապա իրենց մակարդակով որևէ այդպիսի ուղերձ, ակնարկներ մենք մինչ այս պահը չենք ստանում։ Ֆրանսիացի համանախագահները բաց տեքստով ասացին, որ որևիցե նման պահանջ հայկական կողմին չեն ասել։ Խնդիրը մեր ներսում է, որ ՀՀ-ն ներկայացնող մարդիկ մանանեխի չափ հավատք չունեն Արցախյան հարցի վերաբերյալ»։

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի