Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:16 05-10-2022

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆին կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեսպանը հրավիրվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչություն՝ այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ բրիտանացի պաշտոնյաների միջամտողական հայտարարությունների համար։

Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանը մերժում և խստորեն դատապարտում է Բրիտանիայի ԱԳՆ միջամտությունը Իրանի ներքին գործերին։

«Ցավոք, բրիտանական կողմը միակողմանի ու ընտրովի հայտարարություններ տարածելով ցույց է տալիս, որ փաստացի մասնակցություն ունի Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործող ընդդիմադիրների սցենարներում»,- հայտնել է նա։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը կուսումնասիրի հնարավոր տարբերակները՝ ի պատասխան բրիտանական կողմի ցանկացած ոչ նորմալ գործողության։

Ուշագրավ է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Շերկլիֆին կանչում են Իրանի ԱԳՆ։ Սեպտեմբերի 24-ին նա կրկին կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Բրիտանիայում տեղակայված պարսկալեզու լրատվամիջոցների կողմից ստեղծված թշնամական մթնոլորտից համար, որի վերջին օրերի հաղորդումները երկրում անկարգություններ են հրահրում և բռնություններ ու անկարգություններ են տարածում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց