Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:56 05-10-2022

«Գազպրոմ»-ը հայտարարել Է Ավստրիայի տարածքով գազի փոխադրումը վերսկսելու մասին


«Գազպրոմ»-ին հաջողվել Է իտալացի գնորդների հետ փոխգործակցության ձեւաչափով համատեղ լուծում գտնել կարգավորիչ այն փոփոխությունների պայմաններում, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին:

Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի կոնցեռնը: Ավստրիական օպերատորը հաղորդել Է «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի տրանսպորտային անվանակարգերը հաստատելու պատրաստակամության մասին, ինչը թույլ Է տալիս վերսկսել ռուսական գազի մատակարարումներն Ավստրիայի տարածքով:

Հոկտեմբերի 1-ին Իտալիա ռուսական գազի մատակարարումներն Ավստրիայի տարածքով դադարեցվել Էին: Իտալական Eni-ն ավելի վաղ տեղեկացրել Է. «Գազպրոմ»-ը պարզաբանել Է, որ Ավստրիայի տարածքով ռուսական գազի փոխադրումը «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի պարտավորագրերով դադարեցվել Է ավստրիական օպերատորի մերժելու կապակցությամբ: Պատճառը կապված Է կարգավորիչ փոփոխությունների հետ, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին: Հաղորդվել Է, որ Eni-ն «Գազպրոմ»-ի հետ աշխատում Է այն բանի վրա, որպեսզի որոշի՝ հնարավոր Է արդյոք վերսկսել մատակարարումները նաեւ Իտալիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում