Արտաքին
Լատվիայում արգելել են բոլոր ռուսական հեռուստաալիքները
17:09 06-06-2022
Էլեկտրոնային ԶԼՄ-ների խորհուրդը հեռարձակման թույլտվություն է տվել «Դոժդ» հեռուստաալիքին, որը Ռուսաստանում դադարեցրել է իր գործունեությունը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։
Թաիլանդը օրինականացրել է կանեփի աճեցումն ու օգտագործումը բժշկական նպատակներով
16:48 06-06-2022
Այն օգտագործելու և պահելու մեղադրանքով բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն։ Սակայն մարիխուանա ծխելը, ինչպես նախկինում, արգելված է:
Դատախազությունը պահանջում է ՌԴ քաղաքացիությունից զրկել էկոակտիվիստ Արշակ Մակիչյանին
16:08 06-06-2022
Ակտիվիստը գործը համարում է քաղաքական: Մակիչյանը մեկ տարեկանից ապրում է Ռուսաստանում և ՌԴ քաղաքացիություն է ստացել 2004 թվականին, այստեղ ավարտել է համալսարանը և ամուսնացած է ռուս կնոջ հետ։
Կարևոր քայլ է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը Կանաչ էներգիայի տարածաշրջան հայտարարելը. Էրդողանի ուղերձը՝ Շուշիից
15:44 06-06-2022
«Բաքվի էներգետիկ շաբաթ»-ի նիստերից մեկը նախօրեին անցկացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում:
Էրդողանը պահանջել է պաշտոնանկ անել Շվեդիայի պաշտպանության նախարարին
15:21 06-06-2022
Էրդողանի պահանջը կապված է այն բանի հետ, որ մոտ 10 տարի առաջ Պետեր Հուլթքվիստը իբր «փառաբանել է» Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և նրա բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:
Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատուն են ուղարկել ծանրոց՝ ոսկորով. Baza
14:58 06-06-2022
Ծանրոցն ուղարկել է, ըստ չհաստատված տեղեկությունների, գրեթե 16 տարի առաջ մահացած իտալացի պրոդյուսեր:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելը «չի շփվում Մոսկվայի հետ եւ միտք էլ չունի»
14:46 06-06-2022
Բացառիկ հարցազրույցում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով, մանրամասներ է ներկայացրել։
Ռուսաստանը ՀՕՊ միջոցները տեղափոխել է Զմեինի կղզի. Բրիտանական հետախուզություն
14:43 06-06-2022
Ըստ հետախուզության՝ ՌԴ բանակի գործողությունները Զմեինի մոտ «օգնում են շրջափակել ուկրաինական ափերը և խոչընդոտել ծովային առևտրի վերականգնմանը, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանմանը»։
«Ռոսնեֆտը» դուրս է եկել Վրաստանում ակտիվներ ունեցող ընկերությունից
14:18 06-06-2022
«Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 49%-ը գնել է ընկերության ղեկավար Վանո Նակաիձեն։ Գործարքի գումարը չի հաղորդվում։
Ադրբեջանցի պատգամավորները նորից կգնան օկուպացված հայկական Շուշի
14:15 06-06-2022
Ադրբեջանի Միլի մեջլիսի արտահերթ նստաշրջանի շրջանակում օկուպացված հայկական Շուշիում տեղի կունենա խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստ։
Ղազախստանի բնակիչները կողմ են Սահմանադրության փոփոխություններին։ Նուրսուլթան Նազարբաևը կզրկվի «էլբասի» կարգավիճակից
14:03 06-06-2022
Հանրաքվեին մասնակցած ԱՊՀ դիտորդները միայն «չնչին» խախտումներ են արձանագրել։
Մեծ Բրիտանիայում Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկություն կանցկացվի
13:59 06-06-2022
Ինքը՝ Ջոնսոնը, չի ուզում հրաժարական տալ։
Հնդկաստանի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու հետ կապված սկանդալի պատճառով
12:37 06-06-2022
Դեսպանն ասել է, որ BJP-ի ներկայացուցչի արտահայտած դիրքորոշումը չի արտացոլում Հնդկաստանի կառավարության կարծիքը, որը մեծ հարգանքով է վերաբերվում բոլոր կրոններին։
Զախարովան հաստատել է, որ մի քանի երկրներ փակել են իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար
11:49 06-06-2022
Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել դեպի Սերբիա թռչող Լավրովի ինքնաթիռի համար։
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ութ հրթիռների փորձնական արձակում են իրականացրել. Yonhap
11:34 06-06-2022
Հրթիռները թռել են 110-670 կմ, 25-90 կմ բարձրությամբ, ֆիքսված արագությունը հասել է 3-6 մախի:
Չեռնոգորիայի ԱԳՆ-ն արգելել է Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով
10:33 06-06-2022
Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հունիսի 6-7-ը կայցելի Սերբիա:
Վոլոդինը Երևանում կանցկացնի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
09:06 06-06-2022
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը բաղկացած է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարներից։
Լավրովի այցը Սերբիա չի կայանա․ ՌԴ ԱԳՆ
23:46 05-06-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան թռիչքի թույլտվություն չեն տվել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին։
Ուկրաինայում զոհվել է ռուսական բանակի գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը
21:36 05-06-2022
Այս մասին հաղորդել են անջատողականների կողմից մարտնչած գրող Զախար Պրիլեպինը և կրեմլամետ մի քանի ռազմական թղթակիցներ։
Արևմուտքը սկսել է ընդունել ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման վերաբերյալ Թուրքիայի գաղափարը. Էրդողան
20:58 05-06-2022
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։
Ադրբեջանում դպրոցականներով լի ավտոբուսն ընկել է ձորը
20:43 05-06-2022
«Ավտոբուսում, բացի վարորդից, եղել է 22 մարդ՝ 16 դպրոցահասակ երեխա և վեց մեծահասակ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Սերբական թերթը հրապարակել է Չեռնոգորիայի վրայով Լավրովի թռիչքը արգելող փաստաթղթի լուսանկարը
20:17 05-06-2022
Պարբերականն իր կայքում տեղադրել է մի ոչ մեծ հատվածի լուսանկարի պատճենը՝ not granted («[թույլտվություն] չի տրամադրվում») բառերով:
Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տա թռչել Սերբիա. ԶԼՄ-ներ
19:56 05-06-2022
Ըստ այդմ՝ հունիսի 6-7-ը նախատեսված ՌԴ ԱԳ նախարարի այցը Սերբիա «հայտնվել է մեծ հարցականի տակ»:
ԱՄՆ-ը երկու ընկերությունների թույլ է տվել նավթ մատակարարել Վենեսուելայից ԵՄ. Reuters
19:36 05-06-2022
Աղբյուրների խոսքով, էներգակիրների մատակարարումը կարող են սկսել արդեն հաջորդ ամիս։