Արտաքին 3 տարի առաջ - 15:07 30-11-2022

Ուկրաինայի վերականգնման համար ավելի քան մեկ տրիլիոն դոլար կպահանջվի․ Զելենսկի

Ուկրաինայի վերականգնման համար ավելի քան մեկ տրիլիոն դոլար կպահանջվի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի ԳԱ-ին ուղղված իր տեսաուղերձում, որի ժամանակ նա ներկայացրել է «Էքսպո-2030» անցկացնելու Օդեսայի հայտը։

Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինայում մշտակվում է համակարգ, որը գործընկեր երկրներին թույլ է տալիս «կառավարել» տարածաշրջանները, քաղաքները կամ ձեռնարկությունները։ «Մենք արդեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Թուրքիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Չեխիայի, Սլովենիայի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Ավստրիայի, Հունաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Ավստրալիայի կողմից այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ենք տեսնում։ Եվ սա դեռ ամբողջական ցուցակը չէ»,-պատմել է Զելենսկին։

Այս ամառ Ուկրաինայի իշխանությունը հայտարարել է, որ երկրի վերականգնման ծախսերը գնահատվում են 750 միլիարդ դոլար։ Աշնանը Ռուսաստանը սկսել է զանգվածային հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքների ուղղությամբ, որոնց նպատակը եղել է Ուկրաինայի էներգահամակարգը։

«Ուկրէներգո»-ի հաղորդմամբ՝ վնաս է հասցվել խոշոր ջերմա եւ հիդրոէլեկտրակայաններին։ Էներգետիկ օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է մոտ երկու միլիարդ դոլար։

Ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների ծավալը կազմում է 300-600 միլիարդ դոլար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից