Արտաքին 3 տարի առաջ - 14:34 01-12-2022

Ադրբեջանի մեջլիսը Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևը «երեսպաշտություն» է որակել

Ադրբեջանի մեջլիսը նախօրեին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևի վերաբերյալ հայտարարություն է ընդունել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի մեջլիսը Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը Բաքվի դեմ ուղղված «քաղաքական ակցիա» է որակել։ Ադրբեջանական կողմը հայտնել է նաև, որ այս քայլն ուղղված է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։

«Ֆրանսիայի սենատի կողմից 2022 թվականի նոյեմբերի 15-ին հայտնի բանաձևերի ընդունումից հետո, այդ երկրի ազգային ժողովը նոյեմբերի 30-ին նույնպես կանխակալ քաղաքական ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեմ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ։ Սա կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար ակտ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ նշվել է, որ այս բանաձևերը փաստում են, որ «Ֆրանսիայի օրենսդիր մարմինը վերածվել է քաղաքական արկածախնդրության ասպարեզի»։

«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի այս բանաձևը և այն համարում ենք քաղաքական երեսպաշտություն»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Ֆրանսիայի Ազգային ժողովը նախօրեին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի