Արտաքին 3 տարի առաջ - 17:01 29-11-2022

Ադրբեջանի մեջլիսը Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հարցով կդիմի Ռուսաստանի պետդումային

Ադրբեջանի մեջլիսի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովն Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված խաղաղապահ առաքելության հետ կապված պատրաստվում է պաշտոնական դիմում ուղարկել Ռուսաստանի Դաշնության պետդումային։ Ադրբեջանական Minval.az լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է մեջլիսի պատգամավոր, վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը։

Ադրբեջանցի պատգամավորը հայտնել է, որ ադրբեջանական կողմը դիմելու է Ռուսաստանի պետդումային՝ կապված խաղաղապահների կողմից իրենց պաշտոնական հաղորդագրություններում Արցախի բնակավայրերի հայկական անվանումների կիրառելու հետ։ Նա կրկին ռուս խաղաղապհներին կոչ է արել կիրառել բնակավայրերի ադբեջանական անվանումները և նշել, որ հայկական անվանումները կեղծ են։

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը նույպես իր թվիթերյան էջում անդրադարձել է այս հարցին։ Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Կալինինգրադի մարզը Քյոնիգսբերգ չի անվանում և հետևաբար ակնկալում է, որ ռուսական կողմը նույպես կօգտագործի ադրբեջանական տեղանունները։

Ֆարիդ Աֆիևը հավելել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փոխադարձ համագործակցության մասին հռչակագիրը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով վարչաքաղաքական միավոր գոյություն չունի, իսկ Արցախի Հանրապետության տարածքն ընդգրկվել է այսպես կոչված Արևելյան Զանգեզուր և Ղարաբաղ անուններով տնտեսական շրջանների կազմում։ Բաքուն պարբերաբար պահանջում է, որպեսզի ռուս խաղաղապահներն իրենց հաղորդագրություններում չկիրառեն Լեռնային Ղարաբաղ եզրույթը և Արցախ բնակավայրերի հայկական անվանումները։




Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը