Արտաքին 3 տարի առաջ - 18:00 07-04-2023

Բաքուն Թեհրանի հայտարարությունը համարում է միջամտություն իր ներքին գործերին. Ադրբեջանի մեջլիսը դատապարտել է Իրանի մեջլիսի հայտարարությունը

Ադրբեջանի մեջլիսը Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի կողմից ապրիլի 5-ին ընդունված հայտարարությունը համարում է միջամտություն երկրի ներքին գործերին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված պատասխան հայտարարության մեջ։

Ադրբեջանի մեջլիսը հայտնել է, թե, իբր Իրանի մեջլիսի կողմից ընդունված հայտարարությունը «հերթական քաղաքական սադրանքն է Ադրբեջանի դեմ»։ Պաշտոնական Բաքուն մեղադրել է Թեհրանին՝ 30 տարի շարունակ Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների այսպես կոչված «օկուպացիայի նկատմամբ աչք փակելու, Հայաստանին աջակցելու, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ Ադրբեջանի դեմ բացահայտորեն գործելու համար»։

Ադրբեջանական կողմը հերթական անգամ դժգոհել է նաև Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժությունների անցկացման, Կապանում Իրանի, իսկ Թավրիզում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման, ինչպես նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ։ Ադրբեջանի օրենսդիր մարմինը հայտնել է նաև, որ երկրի տարածքում Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված լրտեսական ցանցի բացահայտումը, Ադրբեջանի բնակչությանը արմատական ​​կրոնական գաղափարների շուրջ համախմբելու փորձերը լուրջ մտահոգություն են առաջացնում։

Անդրադառնալով Իսրայելում Ադրբեջանի կողմից դեսպանատուն բացելու որոշմանը՝ Ադրբեջանի մեջլիսը հայտնել է, որ դա երկրի ինքնիշխան իրավունքն է, իսկ այդ կապակցությամբ հնչեցված մեղադրանքներն անհիմն են ու անընդունելի։ Բաքուն հիշեցրել է, որ Իսրայելում գործում են այնպիսի մուսուլմանական երկրների դեսպանատներ, ինչպիսիք են Մարոկկոն, Չադը, Բոսնիա-Հերցեգովինան, Ղազախստանը, Ուզբեկստանը և Թուրքիան։

«Այդ երկրներից ոչ մեկն ականատես չի եղել Ադրբեջանի նկատմամբ Իրանի կողմնակալությանը։ Ադրբեջան պետությունը դիվանագիտական ​​ներկայացուցչություն է բացել նաև Պաղեստինում։ Ադրբեջանը միշտ համերաշխություն է դրսևորել պաղեստինյան հարցի հետ, միշտ աջակցել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը՝ երկու պետությունների սկզբունքով և այդ դիրքորոշումը դրսևորել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանի մեջլիսը դատապարտել է մերժել է իրանական կողմի գործողությունները՝ պահանջելով դադարեցնել երկրի դեմ ուղղված «կանխակալ գործողությունները»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իրանի մեջլիսի պատգամավորները հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Պատգամավորները հայտարարությունում երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են այս հարցում անհրաժեշտ դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ

Ձեզ գուցե հետաքրքրի