Արտաքին 3 տարի առաջ - 22:01 30-11-2022

Մոսկվան գտնում է, որ Սիրիայում Թուրքիայի ցամաքային գործողությունը ավելի կբարդացնի իրավիճակը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու Անկարայի ծրագրերի համատեքստում Մոսկվան սերտորեն համագործակցում է իր սիրիացի և թուրք գործընկերների հետ՝ իրավիճակի սրումը կանխելու համար։ Զախարովան այս մասին ասել է այսօր կայացած իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողի հարցին։

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը գտնում է, որ Սիրիայի այս տարածաշրջանում նման գործողության իրականացումը կհանգեցնի առանց այն էլ բարդ իրավիճակի հետագա վատթարացմանը և բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի իրավիճակի վրա։ «Մենք գտնում ենք, որ Անկարայի և Դամասկոսի միջև համակարգման հաստատումը համապատասխանում է սահմանային գոտում հուսալի անվտանգության ապահովման խնդիրներին»,- ասել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ ներկայումս կողմերի միջև միջգերատեսչական ձեւաչափով ակտիվ շփումներ են իրականացվում՝ այդ թվում նաև Աստանայի գործընթացի շրջանակներում։

Նա հիշեցրել է, որ այս հարցը քննարկվել է նաև նոյեմբերի 22-23-ը Աստանայում տեղի ունեցած Սիրիայի հարցով հերթական միջազգային հանդիպման ժամանակ։ «Այս ձևաչափով ամփոփիչ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության և կայունության ձեռքբերումը հնարավոր է միայն այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա»,- հավելել է նա։

Վերջինս նշել է, որ Մոսկվան ջանքեր է գործադրում խրախուսելու սիրիական ընդդիմության ներկայացուցիչների և երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջև երկխոսությունը՝ Եփրատ գետից արևելք գտնվող տարածքները սիրիական պետության ընդհանուր տարածք վերադարձնելու համար։ Նրա խոսքով՝ այս հարցում գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի անօրինական ռազմական ներկայությունը։

Մարիա Զախարովայի համոզմամբ՝ ամերիկացիներն աջակցում են սիրիական քրդերի որոշ առաջնորդների անջատողական տրամադրություններին, որպեսզի Դամասկոսի իշխանությունների կողմից ժամանակավորապես չվերահսկվող տարածքներն անջատեն Սիրիայի կազմից։ Նա հիշեցրել է, որ այդ շրջանները հարուստ են նավթով և այլ բնական պաշարներով։

«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին, և քուրդ ներկայացուցիչների հետ շփումներում հետևողականորեն պնդում ենք այն տեսակետը, որ Սիրիայի կենտրոնական կառավարության հետ նորմալ փոխգործակցություն կառուցելու փոխարեն Վաշինգտոնի հետ դաշինքի վրա հույս դնելը անարդյունավետ և անհեռատես քայլ է: Ուստի մենք կշարունակենք համապատասխան աշխատանքը»,- եզրափակել է Զախարովան։


Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին