Արտաքին 5 տարի առաջ - 12:15 19-05-2021

ԱՄՆ-ն օգնել է կանխել ցամաքային գործողությունը Գազայի հատվածում

ԱՄՆ իշխանությունները միջամտել են Պաղեստինի և Իսրայելի միջև իրավիճակին, ինչի շնորհիվ կանխվել է Գազայի հատվածում հրեական պետության կողմից ցամաքային գործողությունը:

Ըստ Politico թերթի՝ Վաշինգտոնը կարծում է, որ իր գաղտնի միջամտությունն է օգնել կանխել Իսրայելի ցամաքային ներխուժումը: Իրավիճակին ծանոթ աղբյուրը տեղեկացրել է, որ ԱՄՆ պաշտոնյաներն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ինչպես նաև նրա խորհրդականներին կոչ են արել աստիճանաբար դադարեցնել Գազայի հատվածի դեմ գործողությունները: Ինչպես հասկացել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները, հակամարտությունը դադարեցնելու լավագույն միջոցն Իսրայելի վրա ճնշում գործադրելն է: Դա կարելի է լավագույնս անել գաղտնի, այլ ոչ թե հրապարակային:

Ամերիկյան կողմը նաև նպաստել է Եգիպտոսի ներկայացուցիչների և հակամարտության կողմերի, այդ թվում՝ Գազայի հատվածում իշխող պաղեստինյան «Համաս» շարժման միջև բանակցություններին: Հավանաբար, «Համասը» ելք է փնտրում այս իրավիճակից դուրս գալու համար:

Այժմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեծ հույսեր ունի, որ Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունն արդեն «վերջին փուլում է»: Ենթադրվում է, որ հակամարտությունը կարող է ավարտվել փուլերով. սկզբում երկու կողմից էլ հրթիռակոծությունը ժամանակավոր կդադարի՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»