Ուղիղ եթեր
Արտաքին 36 րոպե առաջ - 16:20 02-11-2026

Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին

Իրանի իշխանությունները վճռականորեն կպաշտպանեն ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը, բայց միևնույն ժամանակ պատրաստ են բանակցել բոլոր կողմերի հետ:

Այս մասին հայտարարել է Իրանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Ալի Բաղերի Քանին Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Իրանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը «բացատրել է Իրանի տեսակետը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կդիմադրի հարկադրանքին և սպառնալիքներին, և միևնույն ժամանակ պատրաստ է շփումների և բանակցությունների բոլոր կողմերի հետ՝ ակտիվորեն ձգտելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելուն»։