Ուղիղ եթեր
Ներքին 19 րոպե առաջ - 10:33 04-11-2026

Հայկական բերքի մինչև 90%-ը փչացել է ճանապարհին ու չի հասել Եվրոպա

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

2026 թվականի կեսերից Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումները լրջագույն հարված հասցրեցին Հայաստանի ագրարային ոլորտին։

Չնայած կառավարության հայտարարած դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը և դեպի Եվրոմիություն արտահանման ծավալների թվացյալ աճին, իրական պատկերը խիստ մտահոգիչ է։ Տվյալների վերլուծության հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի փոխանցմամբ՝ ԵՄ շուկայում արձանագրված աճը որևէ կապ չունի գյուղմթերքի հետ, իսկ հայկական բերքի զգալի մասը պարզապես փչացել է ճանապարհներին։

Տնտեսագետը փաստում է, որ Հայաստանի պատրաստի արտադրանքի և գյուղատնտեսական ապրանքների բացարձակ մեծամասնությունը՝ գրեթե 90%-ը (բացառությամբ ծխախոտի), ավանդաբար ուղղվում է Ռուսաստան։ 2018-2025 թվականներին դեպի ԵԱՏՄ արտահանումն աճել է շուրջ 4.5 անգամ, մինչդեռ դեպի Եվրոմիություն աճը եղել է զրոյական։

«Իրականում մեր կառավարության հաշվարկն այն էր, որ ընտրություններից հետո՝ 2025 թվականի հունիսին, այս սահմանափակումները Ռուսաստանի Դաշնության կողմից կհանվեն, և մենք կկարողանանք նույն ձև արտահանել։ Այդ հաշվարկները չիրականացան, և մենք շարունակում ենք ունենալ սահմանափակումներ»,–Oragir.News-ի տաղավարում նշեց Աղասի Թավադյանը։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Եվրոմիությունը դառնում է հայկական ապրանքների նոր հանգրվանը, տնտեսագետը կոչ է անում նայել թվերի խորքը։ ԵՄ արտահանման աճի առյուծի բաժինը՝ 80-85%-ը, կազմում է հանքաքարը, խարամը և գունավոր մետաղները, ինչը պայմանավորված է համաշխարհային շուկայում պղնձի գների աճով։

Եվս 10-15%-ը թեթև արդյունաբերությունն է (տեքստիլ), որը միակ ոլորտն է, որ եվրոպական շուկայում հանդես է գալիս "Made in Armenia" պիտակով։ Իսկ ինչ եղավ գյուղատնտեսությունը։

Ամառային ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ սահմանափակումների տակ գտնվող ապրանքների կեսը չի արտահանվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են