Արտաքին 3 տարի առաջ - 21:36 30-11-2022

Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական բախումը հնարավոր է 2023 թվականին

Բրիտանական «The Economist» պարբերականը կանխատեսումներ է կատարել 2023 թվականին աշխարհում տեղի ունենալիք հավանական իրադարձությունների վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է «Ermeni haber» գործակալությունը, ամսագրի տվյալներով աշխարհաքաղաքական լարվածություններն ու տնտեսական խնդիրները կշարունակեն կազմել հաջորդ տարվա օրակարգը։

Հաղորդվում է, որ էներգակիրների գները, գնաճը, բարձր ջերմաստիճանը, երաշտը, բարձր արժույթը, տնտեսական ընդարձակումը և պարենային սակավությունը կախված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի առաջխաղացումը կարող է սպառնալիք դառնալ Պուտինի համար, և, որ ամենահավանական տարբերակն է, այս հարցը կմտնի փակուղի։

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումներին, ապա Թուրքիայի ու Հունաստանի լարվածությունն Էգեյան ծովում կարող է հանգեցնել թուրքական կողմի միջամտությանը, ինչը կբերի երկու երկրների ռազմական բախմանը։

«Չինաստանը կմտածի, որ Թայվան մտնելու համար ավելի հարմար ժամանակ էլ չի լինի, քանի որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա կկենտրոնանա։ Այլ տարածաշրջաններում ևս կարող է նկատվել հակամարտությունների ռիսկի աճ, իսկ Հիմալայներում Հնդկաստան-Չինաստան հակամարտությունը կարող է գլուխ բարձրացնել»,- ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում