ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
15:22 12-03-2022
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տաքսիստը գողացել էր ուղևորի ուղեբեռը. օդանավակայանի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
15:03 12-03-2022
42-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ
14:59 12-03-2022
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 11-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
Oդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:50 12-03-2022
Օդի ջերմաստիճանը 12-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Հայտնի է՝ ովքեր են Հայաստանի կարատեի առաջնության չեմպիոնները
14:45 12-03-2022
Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Ալիսա Ասոյանը, իսկ տղաների անհատական մրցակարգում՝ Միխայիլ Մխիթարյանը:
ՎԶԵԲ-ը ռուսական «Մետրովագոնմաշ»-ից այլևս չի գնի վագոններ Թբիլիսիի մետրոյի համար
14:43 12-03-2022
Միաժամանակ քաղաքային վարչակազմը վստահեցրել է, որ մետրոպոլիտենի վերակառուցման նախագծին «ոչինչ չի սպառնում», և իրենք այս ուղղությամբ կշարունակեն աշխատել ՎԶԵԲ-ի հետ։
Խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էլեկտրաէներգիայից. Արցախէներգո
14:37 12-03-2022
Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էլեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները:
Թուրքիան հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
14:18 12-03-2022
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մենք շարունակելու ենք անվերապահ շփումները երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար. Արարատ Միրզոյան
14:08 12-03-2022
Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում:
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
13:59 12-03-2022
Գերատեսչությունից պարզաբանել են, որ ձևաչափը ենթադրում է համակարգչային վարժանքներ, ոչ թե դաշտային պարապմունքներ։
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ
13:53 12-03-2022
Վթարի հետևանքով 2 վարորդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վասիլկովի օդանավակայանն ամբողջովին ավերվել է․ քաղաքապետ
13:42 12-03-2022
Ռուսական զորքերը Վասիլկովի վրա հրթիռային հարվածներով ամբողջությամբ ավերել են օդանավակայանը։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ի առավոտյան, հայտարարել է Վասիլկովյոյի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը։
ՌԴ-ն չկառավարվող հրթիռներ է օգտագործում՝ ավելի շատ խաղաղ բնակիչներ սպանելու համար․ Լոնդոն
13:25 12-03-2022
Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում նպատակաուղղված կերպով չկառավարվող հրթիռներ է օգտագործում գնդակոծման և հարվածների համար, որպեսզի քաղաքների խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհեր լինեն։
Մելիտոպոլի բնակիչները ցույցի են դուրս եկել՝ առևանգված քաղաքապետին վերադարձնելու պահանջով
13:02 12-03-2022
Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքում, որտեղ ռուս զինվորականներն առևանգել էին քաղաքապետին մեկ օր առաջ, շաբաթ օրը՝ մարտի 12-ին, բողոքի զանգվածային ցույց է սկսվել։
Դավթաշենում հայտնաբերվել են «Կրիստալ» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ․ կան բերման ենթարկվածներ
12:48 12-03-2022
Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով մարտի 10-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Արդեն հինգերորդ օրն է, ինչ բնակիչները գազ չունեն․ Բեգլարյան
12:38 12-03-2022
Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում, և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին
12:29 12-03-2022
Երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր պատրաստակամությունն այդ առումով:
Ռուսական զորքերը ևս 21 կմ-ով առաջ են շարժվել դեպի Ուկրաինայի խորքեր
12:22 12-03-2022
Ռուսական զորքերը ևս 21 կմ-ով առաջ են շարժվել դեպի Ուկրաինայի խորքեր, հերթական ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
ՆԱՏՕ-ն զորավարժություններ կանցկացնի Նորվեգիայում
12:03 12-03-2022
Cold Response-2022-ին, որն այս տարի ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ ամենախոշոր զորավարժություններն են, կմասնակցեն 30000 զինվորական, 200 ինքնաթիռ և 50 նավ՝ 27 երկրներից:
Նախարարությունից վստահեցնում են՝ Հայաստան են եկել օտարերկրյա բիզնեսմեններ, հիմնականում ՏՏ ոլորտից
11:51 12-03-2022
Ըստ նախարարության՝ մեծ տոկոս են կազմում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները։
Երևանում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված Kia-ին
11:44 12-03-2022
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կիևի մարզում հրետակոծության հետևանքով պահեստներ են բռնկվել
11:35 12-03-2022
Կիևի մարզի Բրովարսկի շրջանի Կվիտնևոե գյուղում գիշերային հրետակոծության հետևանքով սառեցված ապրանքներ պահելու պահեստներ են հրդեհվել։
Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ
11:32 12-03-2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետներից արձակել են 27 հատ ական:
Հայաստանում COVID-ից մեկ օրում մահացել է 4 մարդ
11:25 12-03-2022
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8570 մահվան դեպք է արձանագրվել:
Ռուս գերիները շատ են․ Զելենսկի
11:17 12-03-2022
Ուկրաինայի կառավարությունը ռազմագերիների հարցերը համակարգող շտաբ է ստեղծել, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այս տարի բանկերի միջոցով ավելի շատ ամերիկյան փող է հոսել Հայաստան, քան ռուսական
10:59 12-03-2022
Վերջին տասնամյակներում ՌԴ-ում աշխատող, ժամանակավորապես կամ մշտական ապրող հայ միգրանտներից շատ ավելի գումարներ է փոխանցվել Հայաստան, քան ԱՄՆ-ի հայ բնակչությունից։
ԱՄՆ-ն սառեցրել է հեջ-ֆոնդերում Աբրամովիչի ավանդները․ WSJ
10:51 12-03-2022
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչի ավանդները ամերիկյան հեջ-ֆոնդերում արգելափակվել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց նրա նկատմամբ
Արցախում Ադրբեջանի գործողությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն. Առավոտ
10:44 12-03-2022
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը համամիտ է եղել քննարկման մասնակից ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի այն կարծիքին, որ խաղաղ համայնքների վրա ուղղակի կրակոցները ժողովրդին ահաբեկելու համար են։
Պուտինը կպարտվի․ Բայդեն
10:33 12-03-2022
Մենք միասին՝ Ուկրաինայի ժողովրդի հետ ենք: Մենք թույլ չենք տա, որ կայսերական հավակնություններ ունեցող ավտոկրատներն իրենց կամքը թելադրեն ամբողջ աշխարհին»,- ասել է Բայդենը։
ՌԴ-ն հացահատիկի արտահանման հարցում ՀՀ-ի համար բացառություն կանի. տնտեսագետ. Առավոտ
10:24 12-03-2022
Տնտեսագետն ասաց, որ մեծ գնումների խուճապը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ներմուծվող հացահատիկը ՌԴ-ից է։
Մելիտոպոլի քաղաքապետին առևանգել են
10:17 12-03-2022
Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը տեսանյութ է տարածել, որտեղ, ինչպես պնդում են, քաղաքապետի առևանգման պահն է ֆիքսված։Բայց անհնար է հաստատ պնդել, որ տեսանյութում Ֆեդորովն է երևում։
Ադրբեջանի խաղաղությունն Արցախն ու Սյունիքն իր կազմում տեսնելն է
10:02 12-03-2022
Ադրբեջանն իր պայմաններն է դնելու խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ և չի ընկրկելու: Նա խաղաղության իր պատկերացումներն ունի:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Նավկայի և Պեսկովի երեխաների նկատմամբ
10:02 12-03-2022
ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ՝ Տատյանա Նավկայի, ինչպես նաև նրա չափահաս երեխաների նկատմամբ։
ՌԴ պատժամիջոցները որքան վնաս կհասցնեն ՀՀ տնտեսությանը. Առավոտ
09:56 12-03-2022
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ պատժամիջոցները չեն փոշիացնելու ՌԴ տնտեսությունը, իսկ ՌԴ-ից ՀՀ եկող տրանսֆերտները կազմում են դրսից եկող տրանսֆերտների 40 տոկոսը։
Բայդենն անձամբ է արգելել լեհական ՄԻԳ-29 կործանիչների փոխանցումն Ուկրաինային․ WSJ
09:46 12-03-2022
Ամերիկացի առաջնորդը վետո է դրել կործանիչների մատակարարման վրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չսադրելու և էսկալացիան կանխելու համար
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վոլոդինի և Զյուգանովի նկատմամբ
09:29 12-03-2022
Ինչպես հաղորդվում է, պատժամիջոցային ցուցակում ընդգրկվել են նաև Պետդումայի տասը պատգամավորներ։
Բացի այդ, նոր սահմանափակումների տակ է հայտնվել միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգը