Ուղիղ եթեր
Սպորտ Ներքին 4 տարի առաջ - 22:16 14-06-2022

Caparros go home!!!

«Մելիքբեկյանանիկողոսյանակա՛ն տանդեմ, չքվեք հայկական ֆուտբոլից, դադարեցրեք այն ապականել ձեր անբարո ներկայությամբ։

Այս օրերին գրվում է հայկական ֆուտբոլի պատմության ամենաամոթալի, խայտառակ ու դժգույն էջը։ Հայկական ֆուտբոլն այսքան նվաստացած ու ծաղրված չի եղել, սա իսկական ծաղրուծանակ է մեր ազգի նկատմամբ ձեր կատարմամբ։ Լսեք, ա՛յ անբարո ոչնչություններ, դրածո՛ խամաճիկներ, այն, որ դուք չունեք արժանապատվություն, բարոյականություն, սեր առ հայրենիք, դա արդեն բոլորը գիտեն, այն որ հայկական ֆուտբոլը ձեզ համար դարձել է միմիայն հարստանալու և PR-վելու միջոց, ակնհայտ է։

Այսօր հայկական ֆուտբոլում լավագույնս կազմակերպվում է միայն ձեր PR-ը, եթե դուք չունեք բարոյականություն, արժանապատվություն, ֆուտբոլային կամք ու թասիբ, այսինքն որտեղից ունենաք․ դուք ուր, ֆուտբոլն ուր, մենք՝ ֆուտբոլային աշխարհի հնաբնակներս, դրանք ունենք և մեզ համար ուղղակի ամոթ է հայկական ֆուտբոլում ունենալ ձեզ պես «ղեկավարներ», հնարավորինս շուտ պետք է ազատվել ձեր ճղճիմ ներկայությունից, ձեզ պես ֆուտբոլային ծաղրածուները պիտի ընդհանրապես հայտարարվեն անցանկալի անձ ֆուտբոլում, ավարտեք ծաղրածուական ձեր հյուրախաղերն ու չքվեք հայկական ֆուտբոլից։ Թերևս դա կլինի ձեր ամենագնահատելի ծառայությունը հայկական ֆուտբոլին»։

ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիս Հովհաննես Պողոսյան

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի