Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 22:27 14-06-2022

Հանդիպումը վերջացավ այնպես, ինչպես վերջացավ. Խոակին Կապառոս

Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայի առաջին խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1։4 հաշվով պարտվել է Շոտլանդիայի ընտրանուն:

Հանդիպումից հետո կայացել է Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։

Խոսելով երկու կարմիր քարտերի մասին՝ իսպանացի մարզիչն ասել է.

«Կամոյի կարմիր քարտը խաղային դրվագ էր։ Առաջին դեպքը պետք է վերլուծել։ Շատ ցավալի է, քանի որ թիմը մինչ այդ շատ լավ էր խաղում։ Մրցակցին հանկարծակիի բերեցինք՝ խաղալով 4 պաշտպանով։ Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ»։

- Արդյո՞ք Ձեզ դուր է գալիս ֆուտբոլը, ի՞նչ պետք է փոխել։

- Առաջին 43 րոպեներն ինձ անչափ դուր եկան։ Մի քանի գոլային պահ ստեղծենք անչափ ուժեղ մրցակցի դեմ խաղում։ Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ։

- Ինչո՞ւ ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին։

- Պետք է ավելի շատ կարողանաս վերահսկել ինքդ քեզ, սակայն խաղադաշտում այդքան էլ հեշտ չէ։ Բաց խաղ ընթացավ։ Ցավոք սրտի, առաջին կարմիր քարտից հետո խաղը վերջացավ։

- Որո՞նք ենք Ձեր և Ձեր թիմի թույլ տված սխալները։

- Կարծում եմ՝ պետք է վերլուծել առաջին 43-44 րոպեները։ Վատ չխաղացինք այդ ժամանակ։ Հանդիպումը վերջացավ այնպես, ինչպես վերջացավ... խոսքը Շոտլանդիայի հավաքականի մասին է, որը շատ մոտ էր Աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելուն։ Մենք հավասարը հավասարի պես պայքարում էինք։ Բնական է, երբ 11-ը 10-ի դեմ է պայքարում, այլ է լինում։

Ասուլիսի տեսանյութը.


Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ