Սպորտ 4 տարի առաջ - 22:09 26-09-2022

«Բոլորս մեծ ցավ ենք ապրել, ցանկանում ենք փոխել իրավիճակը». Խոակին Կապառոս

Ազգերի լիգայի խմբային մրցաշարի (B լիգա, 3-րդ խումբ) վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Իռլանդիայի ընտրանուն։

Հանդիպման նախօրեին կայացել է Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի ասուլիսը։

Իսպանացի մարզիչն իր խոսքում ասել է.

«Եկել ենք փորձելու կրկնել Երևանում մեր տարած հաղթանակը։ Վաղը 2 կարևոր նպատակ ունենք՝ ազատվել այն տպավորություններից, որոնք ստեղծվեցին նախորդ խաղից հետո։ Գիտակցում ենք, որ ազգային հավաքականին ոչ հարիր հանդիպում ենք անցկացրել։ Մյուս նպատակն այն է, որ կարողանանք պահպանել մեր տեղը այս խմբում։ Բավականին բարդ խումբ է։ Վերջին խաղից առաջ, եթե ունենք մաթեմատիկական շանսեր, պետք է անենք ամեն ինչ հասնելու մեր նպատակին։

Ես զգում եմ ճնշում, իհարկե։ Բոլորս մեծ ցավ ենք ապրել։ Այժմ ցանկանում ենք փոխել այն, ինչ ստեղծվեց Ուկրաինայի հետ հանդիպումից հետո և ապացուցենք, որ մրցունակ թիմ ենք։

Ասուլիսի տեսանյութը.

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները