Արտաքին 4 տարի առաջ - 23:54 14-06-2022

Ինտենսիվորեն աշխատում ենք Հարավային Կովկասը խաղաղության տարածաշրջան դարձնել. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է Բինգյոլի համալսարանում անցկացվող «Թուրքիայի նախաձեռնողական և մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսին: Միջոցառման ընթացքում նա ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգիծը, օրակարգային թեմաները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքիայի աշխարհագրական կենտրոնական դիրքը, ըստ Չավուշօղլուի, Թուրքիան դարձնում է տարբեր տարածաշրջանների մաս՝ Կովկասից մինչև Բալկաններ, Սև ծովից մինչև Մերձավոր Արևելք և Աֆրիկա:

«Նման պայմաններում մենք պետք է շատ ուժեղ լինենք»,- նշել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիային հարող տարածաշրջանում է խտացել աշխարհում գոյություն ունեցող հակամարտությունների և ճգնաժամերի 60 տոկոսը, որոնք ուղիղ կերպով Թուրքիայի հետաքրքրության տիրույթում են:

Ըստ Չավուշօղլուի՝ այս պայմաններում Թուրքիան ավելացրել է տարածաշրջանում իր ազդեցությունը և վերածվել համաշխարհային դերակատարի:

Նշելով, որ Թուրքիան ակտիվ և գերհագեցած արտաքին քաղաքականություն է վարում՝ Չավուշօղլուն հայտնել է, որ գործընկերների հետ բազմաթիվ հարցեր են քննարկում, որոնց թվում են Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը, սննդի ճգնաժամը՝ որպես պատերազմի կողմնակի ազդեցություն, լարվածությունը Բալկաններում, իրավիճակը և զարգացումները Սիրիայում, ինչպես նաև Կովկասի թեման:

Վերջինի վերաբերյալ Չավուշօղլուն նշել է. «Ինտենսիվորեն աշխատում ենք այն (Հարավային Կովկասը) խաղաղության և կայունության տարածաշրջան դարձնելու ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան