Արտաքին 4 տարի առաջ - 23:58 14-06-2022

Իսրայելը իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Թուրքիան

Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդը կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին լքել Թուրքիան: Իսկ օրեր առաջ էլ իսրայելական մամուլն էր Թուրքիայում գտնվող իսրայելցիներին հորդորել հնարավորինս շուտ հեռանալ այդ երկրից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նախարար Լապիդը որպես պատճառ նշել է այն, որ թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են մի խումբ իրանցի հատուկջոկատայինների, որոնք իբր պատրաստվում էին հարձակումներ գործել Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիների վրա:

«Եշ Աթիդ» խորհրդարանական խմբակցության նիստում Լապիդը խոսել է, այսպես կոչված, իրանցի ահաբեկիչների կողմից Թուրքիայում ծրագրված մի շարք ահաբեկչությունների մասին, որոնք, նախարարի պնդմամբ, ուղղված են իսրայելցիների դեմ:

Նախարարի խոսքով, այդ սպառնալիքն իրական է և կարող է անմիջական ազդեցություն ունենալ Թուրքիայում գտնվող Իսրայելի ցանկացած քաղաքացու վրա։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին չմեկնել Թուրքիա, եթե նման ծրագրեր կան առաջիկայում:

«Ոչ մի հանգիստ ձեր կյանքից թանկ չէ»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը

Ձեզ գուցե հետաքրքրի