Որևէ բանական մարդ կարո՞ղ է ենթադրել, որ անձը կարող է ունենալ 63.4 միլիոն դրամ գործող վարկ և միաժամանակ ունենալով 26.5 միլիոն դրամ` չմարի այդ վիթխարի վարկի գրեթե կեսը։
Կամ ունենալ 51.7 միլիոն դրամ վարկ ու նրա մեծագույն մասը չմարել իր ունեցած կանխիկ մոտ 47 միլիոն դրամից (15.6 միլիոն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար, 30.2 հազար եվրո)։
Վերոգրյալը ՔՊ 2 խոշորագույն վարկառուների դրամական անհավանական շարժերի մասին է` Ալեն Սիմոնյանի և Սուրեն Պապիկյանի։ Իհարկե ֆանտաստիկայի բնագավառում կարող է լինել նման դեպք, բայց ինչպես այլոց պարագայում իրենց առաջնորդը կասեր` քու՜անշ։
Թվերը վերցված են պաշտոնատար անձանց տարբեր հայտարարագրերից, և նման դեպքում կարելի է ունենալ ընդամենը 2 վարկած. կամ ենթադրյալ վարկը վճարում են այլ անձինք, կամ հայտարարագրված կանխիկ գումարները ուղղակի գոյություն չունեն, սակայն այդ կերպ հետագա ժամանակների համար համենայն դեպս ունևոր լինելու հիմքեր են ստեղծվում։