Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:52 02-05-2022

Ոստիկանական խոշտանգումների մաստեր կլաս + Սորոս ու լիրիկա

Այսօր «բարեփոխված» ոստիկանները խաղաղ ցուցարարներին, այդ թվում՝ երիտասարդ կանանց, խոշտանգելով բերման ենթարկելու մաստեր կլաս են ցուցաբերել: Նրանցից ոմանք հարձակվել են անգամ լրագրողների վրա: Օրինակ՝ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Նա նույն անձն է, որը ժամանակին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հրմշտելով դուրս էր արել ԱԺ դահլիճից:

Դեռեւս 2019 թ հոկտեմբերին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպել էր «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» խորագրով հանրային քննարկում: Ըստ նախաձեռնության՝ այդ քննակման նպատակն էր ուրվագծել հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները: Ուրվագծել էին ու անցել գործի: Ի դեպ, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն ընդգծել էր, որ իրենք մաս են կազմել ոստիկանության բարեփոխումների մշակման օրակարգին: Այսօր արդեն քաղում ենք «սորոսական» բարեփոխումների «պտուղները»: «Կգա ժամանակ՝ ապօրինի հրաման կատարողները կենթարկվեն պատասխանատվության»,- Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը,որը նույնպես ապօրինի հրամաններ է կատարել, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանները: Նա ևս չի պատժվել: Ու միֆ է այն վանկարկումը, թե ոստիկանը մերն է: Ոստիկանն ու Հ1-ը երբեք էլ մերը չեն եղել, նրանք միշտ էլ օրվա իշխանությանն են, իսկ մնացածը լիրիկա է:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում