ԼՐԱՀՈՍ
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային
14:11 22-07-2022
Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։
Զգոնության մասին գրությունը ուղարկվել է ԱԻՆ կառույցներին, ոչ թե մարզպետներին. ԱԻՆ-ի պարզաբանումը
14:06 22-07-2022
Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան։
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
14:02 22-07-2022
Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։
Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
13:58 22-07-2022
Մինչև ժամը 12:30-ը քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:
Պատերին՝ ճաքեր, բորբոս․ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
13:57 22-07-2022
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
Իսրայելի ավիահարվածի հետևանքով երեք սիրիացի զինվոր է զոհվել
13:57 22-07-2022
Իսրայելի ավիահարվածի հետևանքով երեք սիրիացի զինվոր է զոհվել։
Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
13:50 22-07-2022
Նա նշել է, որ որոշ հանգամանքներ պարզելուց հետո առավել մանրամասն կխոսի այս ամենի մասին:
Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Մքալիսթերն անդրադարձել են Եվրախորհրդարանի բանաձևերում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարևոր հարցերում
13:47 22-07-2022
Զրույցի ընթացքում շոշափվել են նաև խորհրդարանական ընդդիմությանն առնչվող հարցեր:
Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել մգացած բանան ուտելուց
13:38 22-07-2022
Գերհասունացած բանանը ավելորդ շաքար է կուտակում իր մեջ, նման մրգերի օգտագործումը հսկայական բեռ է աղեստամոքսային տրակտի համար և քայքայում է լյարդը։
Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
13:32 22-07-2022
Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ:
Վիճաբանություն և դանակահարություն հյուրանոցի կայանատեղիում. 34-ամյա կինը տվել է խոստովանական ցուցմունք
13:20 22-07-2022
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ:
Philip Morris ծխախոտի կոնցեռնը մտադիր է լքել ռուսական շուկան մինչև տարեվերջ
13:18 22-07-2022
PMI-ը մարտին հայտարարել էր, որ կդադարեցնի ներդրումները երկրում և կնվազեցնի արտադրությունը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Սոչիում. ԿԳՄՍՆ
13:09 22-07-2022
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։
Արտերկրում ՀՀ դեսպանատների, դրոշակիր մեքենաների վրա հարձակումները պետք է ունենան իրավական հետևանք․ Մարուքյան
13:08 22-07-2022
Էդմոն Մարուքյանը անդրադարձել է արտերկրում ՀՀ պատվիրակությունների դեմ ակցիա իրականացնողներին։
Ի հաստատումն եղբայրության՝ Թուրքիան մի շարք ապրանքների դեպքում հայերի համար արտահանման զեղչեր կկիրառի
13:00 22-07-2022
2021թ․-ին արգելվել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Այդուհանդերձ 2021թ․-ին ՀՀ է ներկրվել ավելի քան 73 մլն դոլարի թուրքական արտադրանք։
Սյունիքի մարզպետն այցելել է Ույծ, Իշխանասար և Շաքի բնակավայրեր
12:56 22-07-2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 21-ին այցելել է Սիսիան համայնքի Ույծ, Իշխանասար և Շաքի բնակավայրեր։
Իրաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Թուրքիայի
12:51 22-07-2022
Ցուցարարները Անկարային մեղադրել են Զախու քաղաքի զբոսաշրջային վայրերը գնդակոծելու մեջ և պահանջել են թուրքական զորքերի անհապաղ դուրս բերումը երկրից։
Ռուսաստանը ևս հինգ եվրոպական երկիր է ավելացրել «ոչ բարեկամ երկրների» ցանկում
12:38 22-07-2022
Ռուսաստանի կառավարությունը Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան ներառել է այն երկրների ցանկում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ» են իրականացնում Ռուսաստանի, ռուսական ընկերությու
Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու դեպքի առթիվ վարչական վարույթ է հարուցվել
12:34 22-07-2022
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։
Հայաստանը և Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին
12:23 22-07-2022
«Մեր նպատակն է մեծ ներուժ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթել դեպի համաշխարհային բեմեր, նպաստել նրանց տաղանդի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Ազնավուրը:
ՌԴ-ն 2023-ին խոշոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա՝ Օդեսան գրավելու համար․ Foreign Policy
12:10 22-07-2022
ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները կարծում են, որ Կրեմլը թիրախավորել է Օդեսան որպես «գլխավոր ռազմավարական մրցանակ՝ պատերազմի հաջորդ փուլի համար»:
Գեղամ Գևորգյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի մրցակցային մարմնի փորձը
12:05 22-07-2022
Մասնավորապես կողմերն անդրադարձել են առևտրային ցանցերի կողմից մատակարարներին կատարվող վճարումների հետաձգումների խնդրի լուծման Քենիայի փորձին:
Բացահայտվել է Քեյթ Միդլթոնի արցունքների պատճառը՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքից առաջ
11:50 22-07-2022
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը արտասվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի նախապատրաստման ժամանակ՝ դստեր՝ Շառլոտայի հասցեին Հարիի հարսնացուի հնչեցրած տգեղ մեկնաբանությունների պատճառով։
Կան բոլոր հնարավորությունները՝ փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
11:43 22-07-2022
Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար:
Թալիբանի առաջնորդն արգելել է առանց հիմնավորման քննադատել պաշտոնյաներին
11:39 22-07-2022
Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադան որոշել է արգելել երկրի քաղաքացիներին՝ առանց բավարար ապացույցների քննադատել պաշտոնյաների և տարբեր պետական ծառայողների աշխատանքը։
Ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան. ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանումը
11:33 22-07-2022
Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է:
Կենդանիների սննդի պահեստից մինչև խնամքի ու այգու կանաչապատման հարցեր. շրջայց Կենդանաբանական այգում
11:31 22-07-2022
Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն ուղեկցել է նրանց։
Երևանի քաղաքապետարանը 10 մլն դրամ կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի նոր բեմադրության համար
11:28 22-07-2022
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
SpaceX հրթիռի արձակումը չեղարկվել է մեկնարկից մեկ րոպե առաջ
11:22 22-07-2022
«Falcon 9» ծանր հրթիռակրի արձակումը, որը նախատեսված էր հինգշաբթի օրը 46 մինի արբանյակներից բաղկացած հերթական խմբաքանակով,, չեղարկվել է մեկնարկից 46 վայրկյան առաջ։
Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերով
11:11 22-07-2022
Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:
Արցախի ԱԻ անձնակազմը հանդիպել է հոգևորականի հետ
11:07 22-07-2022
Հարկ է նշել, որ նմանօրինակ հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել և կրում են պարբերական բնույթ:
Հովիկ Աբրահամյանի թանկարժեք առանձնատունը Ռոմանոս Պետրոսյանի՞ն բաժին հասավ
11:05 22-07-2022
Ռոմանոս Պետրոսյանի այս հովանավորչական գործունեությունն ու նորագույն հորիզոնների նվաճումը, մեր տեղեկություններով, ՔՊ-ականների սրտով էլ չեն, այժմ կուսակցությունում «հակառոմանոսական» ալիանս է ձևավորվել։
Նատալի Փորթմանը նկարահանվել է աշխարհի ամենահայտնի շրթներկի գովազդում
10:58 22-07-2022
Նատալի Փորթմանի հետ արշավի հերոսուհին է դարձել 22-ամյա ամերիկացի դերասանուհի Յարա Շահիդին։ Լուսանկարում աստղերը կարմիր մետաքսե զգեստներով կեցվածք են ընդունել կապույտ երկնքի ֆոնին։
Նուռնուսում այրվել է պահեստավորած 1500 հակ անասնակեր
10:41 22-07-2022
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։
Այս սերունդը ընտրելու է երկրի հաջորդ ղեկավարին․ Գևորգ Գրիգորյան
10:34 22-07-2022
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
ԵՄ-ն պատժամիջոցների յոթերորդ փաթեթում ներառել է դերասաններ Բեզրուկովին և Մաշկովին
10:34 22-07-2022
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթում ներառել է դերասաններ Վլադիմիր Մաշկովին և Սերգեյ Բեզրուկովին։ Փաստաթուղթը հրապարակված է ԵՄ պաշտոնական ամսագրի կայքում։