Ներքին 3 տարի առաջ - 12:55 03-11-2022

Երեւանը եւ Թեհրանը տարաձայնություններ չունեն հարցերի մեծ մասի վերաբերյալ. Վահան Հունանյան

Երեւանը եւ Թեհրանը տարաձայնություններ չունեն հարցերի մեծ մասի վերաբերյալ։ Այս մասին Mehr գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ Հայաստանը ոչ մի թերըմբռնում չունի Իրանի հետ։

ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանն ասել է, որ Հայաստանը եւ Իրանը վաղեմի պատմական հարաբերություններ ունեն, եւ այդ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն կառավարություններով, այլ գոյություն ունեն նաեւ երկու երկրների միջեւ։

Իրանն անվանելով Հայաստանի կարեւոր գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։
«Կարծում եմ՝ մենք Իրանի հետ ոչ մի թերըմբռնում չունենք»,- ասել է նա եւ ավելացրել, որ Երեւանը եւ Թեհրանը հարցերի մեծ մասի վերաբերյալ տարբեր կարծիքներ չունեն։

Արդյունքում՝ երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։
Պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հարցին՝ նա ասել է.

«Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս առնչությամբ մենք բանակցությունների մեջ ենք մտել ադրբեջանական կողմի հետ, բայց նրանք միշտ բանակցություններում իրենց առավելագույն պահանջներն են առաջ մղում»։

Ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծել բանակցությունների սեղանի շուջ, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, կհետեւի նույն ընթացակարգին բանակցությունների սեղանի շուրջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ